Անա Կասպարյան

հայ ռադիոհաղորդավար, լրագրող, թղթակից, հեռուստահաղորդավար

Անահիտ Միսաքի Գասպարյան[3] (անգլ.՝ Anahit Misak Kasparian, հուլիսի 7, 1986(1986-07-07)[4], Նորթրիջ[5]), առավել հայտնի որպես՝ Անա Կասպարյան (Ana Kasparian), ամերիկահայ ձախ թևի քաղաքական մեկնաբան, «Երիտթուրքեր» (The Young Turks) առցանց լրատվական շոուի պրոդյուսեր և համահաղորդավար։

Անա Կասպարյան
Ana Kasparian
Դիմանկար
Կասպարյանը 2016 թվականին
Ծնվել էհուլիսի 7, 1986 (37 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Նորթրիջ, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրոնԱթեիստ[1]
ԿրթությունԿալիֆորնիայի նահանգային համալսարան
(Նորթրիջ)
ԵրկերThe Young Turks
Մասնագիտությունռադիոհաղորդավար, հեռուստահաղորդավարուհի, թղթակից, լրագրող, յություբեր, պրոֆեսոր, թոք շոու վարող, հեռուստատեսային պրոդյուսեր և պոդքաստեր
ԳործունեությունՀաղորդավարուհի, քաղաքական մեկնաբան
Աշխատավայր«Երիտթուրքեր»
ԱմուսինՔրիստիան Լոպես (2016-այժմ)[2]
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
 Ana Kasparian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1986 թվականին՝ Լոս Անջելեսում՝ հայ ներգաղթյալների ընտանիքում։ Կասպարյանի հայրական տատն ու պապը եղել են 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերապրողներ։ Մեծացել է Ռեսեդա թաղամասում։ 2004 թվականին ավարտել է Վան Նույս շրջանում գտնվող «Վելի Ալտերնատիվ Մագնետ» ավագ դպրոցը[6], իսկ 2007 թվականին՝ Կալիֆոռնիայի նահանգային համալսարանը (Նորթրիջ)՝ լրագրության բակալավրի աստիճանով։

Աշխատել է «CBS Radio» ցանցին պատկանող «KFWB» և «KNX» նորությունների կայաններում, որպես գլխավոր պրոդյուսերի օգնական։ Աշխատել է նաև «AOL News»-ում, «TidalTv»-ում, «On Point»-ում և «YouTube»-ում։

2007 թվականի ապրիլին Կասպարյանը դարձավ ամերիկյան թուրք քաղաքական մեկնաբան Ջենք Ույգուրի «Երիտթուրքեր» (The Young Turks) առցանց լրատվական շոուի պրոդյուսերը, իսկ ավելի ուշ՝ նաև համահաղորդավարը[7][8]։

2010 թվականին ստացել է քաղաքագիտության մագիստրոսի կոչում[9]։ Ներկայումս լրագրություն է դասավանդում Կալիֆոռնիայի նահանգային համալսարանում[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Does "Burkini" Ban Make France More Free, Or Less?». YouTube. The Young Turks. 2016 թ․ օգոստոսի 16.
  2. http://emptylighthouse.com/young-turks-ana-kasparian-reveals-shes-secretly-been-married-november-241275271
  3. Kasparian, Ana (2007 թ․ հոկտեմբերի 26). «The Young Turks ... From an Armenian's Perspective». The Young Turks. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
  4. ČSFD (չեխերեն) — 2001.
  5. ՄԱՆՈՅԵԱՆ, ԳԷՈՐԳ (2005 թ․ ապրիլի 30). ԼՈՒՍԱՐՁԱԿ- Երիտհայուհին. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
  6. «Class of 2004». Lausd.net. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  7. «Episode 94 : Media Mayhem». The Lip. 2013 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  8. «'The Young Turks' Steven Oh On YouTube Channel Town Square's Second Round Google Funding». NewMediaRockstars.com. 2013 թ․ հունվարի 18. «We're lucky to have Ana Kasparian (co-host of The Young Turks) hosting and she's fantastic.» {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  9. Kasparian, Ana (2007). «AnaKasparian». The Young Turks. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 14-ին.
  10. «Journalism 415, Television News» (PDF). Csun.edu. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել