Անա Բետանկուր

կուբացի ֆեմինիստ

Անա Բետանկուր (իսպ.՝ Ana Betancourt,փետրվարի 14, 1832(1832-02-14)[1], Կամագուեյ, Կուբա - փետրվարի 7, 1901(1901-02-07), Մադրիդ, Իսպանիա), կուբացի հեղափոխական, Կուբայի անկախության համար մղվող պատերազմի առաջատար դեմքերից մեկը[2], Կուբայի ազգային հերոսուհին, Կուբայի առաջին ֆեմինիստներից մեկը։

Անա Բետանկուր
իսպ.՝ Ana Betancourt
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 14, 1832(1832-02-14)[1]
ԾննդավայրԿամագուեյ, Կուբա
Մահացել էփետրվարի 7, 1901(1901-02-07) (68 տարեկան)
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա
ԳերեզմանԿամագուեյ
Քաղաքացիություն Կուբա
Մասնագիտությունայլախոհ, հեղափոխական և կանանց իրավունքների պաշտպան
ԱմուսինQ50349111?
 Ana Betancourt Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Անա Բետանկուր հարուստ ընտանիքի դուստր էր։ Մեծ դեր է ունեցել Իտալիայից Կուբայի ազատագրման համար մղվող պատերազմում։ Նա քաղաքական ակտիվիստ էր, ագիտատոր, բուժքույր և զինվոր։ Նաև առաջիններից էր, ով Կուբայում հանդես եկավ կանանց իրավունքների պաշտպանության մասին[3]։

1869 թվականին Անան դիմել է Կուբայի հայրենասերների սամանադրական ժողովին, իր ելույթում կանանց ազատագրումը կապել է ստրկության վերացման և գաղութային համակարգի դեմ պայքարի հետ[4]։ Չնայած Բետանկուրը բարեկեցիկ ընտանիքից էր և սովոր չէր դժվարին պայմանների, նա հեղափոխականների հետ ապրում էր անտառում[5]։ 1871 թվականի հուլիսի 9-ին, իր հեղափոխական ամուսնու հետ գերեվարվել են իսպանացի զինվորականների կողմից։ Նրան դատապարտել են աքսորի` Իսպանիա, որտեղ նա անց է կացրել կյանքի մնացած մասը, այդպես էլ չվերադառնալով Պերու։ Սակայն գտնվելով աքսորում, նա շարունակում էր աջակցել կուբացի հեղափոխականներին[3]։

1901 թվականին, 69 տարեկան հասակում Անան վաղաժամ պետք էր աքսորից վերադառնար հայրենիք, սակայն նա հիվանդանում է թոքաբորբով և մահանում մինչև մեկնումը։ Նրա աճյունը Իսպանիայում է մնում մինչև 1968 թվականը, այնուհետև նրան վերահուղարկավորել են Հեղափոխական զորքերի պանթեոնում[6]։

Հիշատակ խմբագրել

1979 թվականին նրա պատվին ստեղծվել է «Անա Բետանկուրի շքանշանը», որը հանձնվում է կուբացի կանանց՝ «հեղափոխական և ինտերնացիոնալ վաստակի» և հակաիմպերիալիստական գործունեության համար» կամ «ազգային շահերի շրջանակներում ունեցած ներդրման և վաստակի համար»։ Ի սկզբանե այն բարձրագույն պարգև էր, որը կարող էր ստանալ կինը Կուբայում[7]։

Կուբայում նրա անվանի է կոչվել օրիորդաց դպրոցը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.cadenagramonte.cu/efemerides/ver/1901-muerte-de-ana-betancourt
  2. K. Lynn Stoner; Luiś Hipólito Serrano Pérez Cuban and Cuban American women : an annotated bibliography. — С. 9. — ISBN 0842026436.
  3. 3,0 3,1 Boles, Janet K.; Hoeveler, Diane Long Historical dictionary of feminism. — ISBN 0810849461.
  4. Stoner, K. Lynn From the house to the streets : the Cuban woman's movement for legal reform,. — Durham: Duke University Press. — С. 22—23.
  5. Jr, Louis A. Pérez To die in Cuba : suicide and society.. — Univ. of North Carolina Press..
  6. «Ana Betancourt».
  7. Janda, Margaret Randall with photographs by Judy Women in Cuba : twenty years later.. — New York: Smyrna Press. — С. 56.
  8. Maloof, transl. by Judy Voices of resistance : testimonies of Cuban and Chilean women.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անա Բետանկուր» հոդվածին։