Անատոլի Ալեքսանդրովիչ Տիմոշչուկ (ուկր․՝ Анатолій Олександрович Тимощук, մարտի 30, 1979(1979-03-30)[1][2][3], Լուցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս «Քայրաթ» ֆուտբոլային ակումբի և Ուկրաինայի հավաքականի կազմում։

Անատոլի Տիմոշչուկ
ուկր․՝ Анатолій Олександрович Тимощук
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անատոլի Ալեքսանդրովիչ Տիմոշչուկ
Ազգությունը ուկրաինացի
Քաղաքացիությունը Ուկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ մարտի 30, 1979(1979-03-30)[1][2][3] (45 տարեկան)
Ծննդավայր Ուկրաինա Լուցկ
Հասակ 181
Քաշ 71
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուկրաինա Քայրաթ
Համար 44
Պատանեկան կարիերա
1994-1995 Ուկրաինա Կիև
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
1998-2007 Ուկրաինա Շախտյոր 227 (32)
2007-2009 Ռուսաստան Զենիթ 67 (10)
2009-2013 Գերմանիա Բավարիա 86 (4)
2013-2015 Ռուսաստան Զենիթ 33 (0)
2015-ներկա Ղազախստան Քայրաթ 22 (1)
Ազգային հավաքական
2000-ներկա Ուկրաինա Ուկրաինա 144 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 10, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 3, 2016

Կարող է հանդես գալ նաև որպես պաշտպան[5]։ Տիմոշուկը դարձել է 3 երկրի չեմպիոն, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի գավաթակիր։ Ուկրաինայի ազգային հավաքականի ավագն է։

Ակումբային կարիերա խմբագրել

«Զենիթ» խմբագրել

2007 թվականին Անատոլի Տիմոշչուկը պայմանագիր է կնքել ռուսական «Զենիթի» հետ։ Տիմոշուկը դարձել է թիմի պատմության ամենաթանկ տրանսֆերը։ Նրա տրանսֆերը արժեցել է 20 միլոին դոլար։ 2007 թվականի մայիսին Տիմոշուկը դարձել է ռուսական թիմի ավագը։

«Բավարիա» խմբագրել

2009 թվականին Անատոլի Տիմոշչուկը 3-ամյա պայմանագիր է կնքել գերմանական «Բավարիա» ֆուտբոլային ակումբի հետ[6][7][8]։

Գերմանական ակումբի կազմում իր առաջին պրոֆեսիոնալ գոլը Անատոլին խփել է 2009 թվականի դեկտեմբերի 8-ին՝ «Յուվենտուսի» դեմ խաղում[6][7][8]։ Իր առաջին իսկ մրցաշրջանում Անատոլին դարձել է Գերմանիայի չեմպիոն և գավաթակիր[9]։

2010 նոյեմբերի 27-ին Տիմոշչուկը հեղինակել է իր առաջին դուբլը գերմանական ակումբի կազմում՝ «Այնտրախտի» դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 4։1 հաշվով[10]։

2011 թվականի ամռանը գերմանական ակումբը գլխավորել է Յուպ Հայնկեսը[11], ով նրան առաջին անգամ փորձարկել է կիսապաշտպանի դիրքում[12]։

Գերմանական ակումբի կազմում իր երրորդ մրցաշրջանում Տիմոշչուկը մնաց առանց տիտղոսի։ 2013/14 մրցաշարջանի սկզբում գերմանական ակումբը 40 միլիոն եվրոյի դիմաց գնեց իսպանացի Խավի Մարտինեսին, որը մեծ հարցականի տակ դրեց 33-ամյա Տիմոշուկի հիմնական կազմում հանդես գալը[13]։

2012 թվականի նոյեմբերի 28-ին Տիմոշչուկը դարձել է գոլի հեղինակ Բունդեսլիգայի 14-րդ տուրի շրջանակներում կայացած՝ «Ֆրայբուրգի» դեմ խաղում[14]։

Վերադարձ «Զենիթ» խմբագրել

2013 թվականի հունիսին Անատոլի Տիմոշչուկը վերադարձել է ռուսական «Զենիթ»։ Նա թիմի հետ կնքել է 2-ամյա պայմանագիր[15][16]։

«Քայրաթ» խմբագրել

2015 թվականի հուլիսի սկզբին տեղափոխվել է ղազախական «Քայրաթ»ֆուտբոլային ակումբ։ Անատոլին թիմի հետ կնքել է 1․5 տարվա պայմանագիր[17]։

Ղազախական թիմի կազմում Անատոլին իր նորամուտը նշել է 2015 թվականի հուլիսի 12-ին՝ «Կեյսար» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում[18]։

Միջազգային կարիերա խմբագրել

Անատոլի Տիմոշչուկը իր նորամուտը նշել է Ուկրաինայի հավաքականի կազմում 2000 թվականի ապրիլի 26-ին՝ Բուլղարիայի հավաքականի դեմ խաղում։

Մինչ այս հավաքականի կազմում դարձել է 4 գոլի հեղինակ։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  «Շախտյոր»

  • Ուկրաինայի չեմպիոն - 2001/02, 2003/04, 2005/06
  • Ուկրաինայի գավաքակիր - 2000/01, 2001/02, 2003/04
  • Ուկրաինայի սուպերգավաթակիր - 2005

  «Զենիթ»

  • Ռուսաստանի չեմպիոն - 2006/07, 2014/15
  • Ռուսաստանի գավաթակիր - 2008
  • ՈւԵՖԱ-ի գավաթակիր - 2007/08
  • ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր - 2008

  «Բավարիա»

  • Գերմանիայի չեմպիոն - 2009/10, 2012/13
  • Գերմանիայի գավաթակիր - 2009/10, 2012/13
  • Գերմանիայի սուպերգավաթակիր - 2010, 2012
  • ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի գավաթակիր - 2012/13

  «Քայրաթ»

  • Ղազախստանի գավաթակիր - 2015
  • Ղազախստանի սուպերգավաթակիր - 2016

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոգավաթ Այլ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
  Վոլին 1995/96 10 1 1 0 - - - - 11 1
1996/97 38 6 2 0 - - - - 40 6
1997/98 14 1 2 0 - - - - 16 1
Արդյունք 62 8 5 0 - - - - 67 8
  Շախտյոր 1997/98 9 3 0 0 - - - - 9 3
1998/99 18 2 3 0 2 0 - - 23 2
1999/00 23 0 3 0 2 0 - - 28 0
2000/01 25 4 5 1 11 0 - - 41 5
2001/02 26 3 7 1 6 1 - - 39 5
2002/03 30 4 6 1 4 0 - - 40 5
2003/04 29 6 6 1 6 0 - - 41 7
2004/05 25 4 5 0 10 0 1 0 41 4
2005/06 27 5 2 1 8 0 1 0 38 6
2006/07 15 1 2 1 8 0 1 0 26 2
Արդյունք 227 32 39 6 57 1 3 0 326 39
  Զենիթ 2007 29 4 5 5 8 1 - - 42 10
2008 27 6 0 0 16 0 1 0 44 6
2009 11 0 0 0 3 2 - - 14 2
Արդյունք 67 10 5 5 27 3 1 0 100 18
  Բավարիա 2009/10 21 0 4 0 7 1 - - 32 1
2010/11 26 3 4 0 6 1 1 0 37 4
2011/1 23 0 4 0 12 0 - - 39 0
2012/13 16 1 3 0 4 0 1 0 24 1
Արդյունք 86 4 15 0 29 2 2 0 132 6
  Զենիթ 2013/14 22 0 1 0 5 0 1 0 29 0
2014/15 11 0 1 0 9 0 - - 21 0
Արդյունք 33 0 2 0 14 0 1 0 50 0
  Քայրաթ 2015 10 0 1 0 6 0 - - 17 0
2016 8 1 0 0 0 0 1 0 9 1
Արդյունք 18 1 1 0 6 0 1 0 26 1
Կարիերայի արդյունք 493 55 67 11 133 6 8 0 701 72

Միջազգային խմբագրել

Ուկրաինա
Տարի Խաղ Գոլ
2000 4 0
2001 12 0
2002 8 1
2003 9 0
2004 9 0
2005 10 0
2006 12 0
2007 10 0
2008 7 0
2009 11 0
2010 9 1
2011 12 2
2012 11 0
2013 7 0
2014 5 0
2015 4 0
2016 3 0
Արդյունք 144 4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. https://ua.tribuna.com/uk/tribuna/blogs/football/3070500-zelenskyj-pidpysav-ukaz-pro-vvedennya-sankczij-shhodo-tymoshhu/
  5. «Наши за границей. Гиперболоид фанатов «Динамо»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  6. 6,0 6,1 «Timoschtschuk ab Juli in München» (գերմաներեն). FC Bayern München. 18.02.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 18-ին.
  7. 7,0 7,1 «Zenit's Tymoshchuk 'to become Bayern Munich player from July 1'» (անգլերեն). РИА Новости. 18.02.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 18-ին.
  8. 8,0 8,1 «Тимощук подписал трехлетний контракт с «Баварией»». Sports.ru. 2.06.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 2-ին.
  9. «Анатолий Тимощук: статистика». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  10. «4:1! Bayern klettern auf Rang fünf» (գերմաներեն). FC Bayern München. 27.11.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին.
  11. «Юпп Хайнкес подписал двухлетний контракт с Баварией». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  12. «Хайнкес: в этом сезоне Тимощук будет играть чаще, чем в предыдущем». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  13. «Официально: Хави Мартинес — игрок Баварии». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  14. «Бундеслига. 14-й тур. Тимощук забил».
  15. «Анатолий Тимощук возвращается в «Зенит»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Зенит». 02.06.2013.
  16. «Официально: «Зенит» вернул Анатолия Тимощука» (ռուսերեն). eurosport.ru. 02.06.2013.
  17. «Тимощук — перешёл в «Кайрат»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  18. Тимощук дебютирует за «Кайрат» в качестве капитана

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատոլի Տիմոշչուկ» հոդվածին։