Անատոլի Սոլովյանենկոյի հուշարձան

Անատոլի Սոլովյանենկոյի հուշարձան (ուկրաիներեն՝ Пам'ятник Анатолію Солов'яненку), խորհրդային և ուկրաինացի օպերային երգիչ Անատոլի Սոլովյանենկոյին նվիրված հուշարձան Դոնեցկի Վորոշիլովսկի շրջանում, Դոնեցկի Ա. Սոլովյանենկոյի անվան օպերայի և բալետի թատրոնի մոտ՝ Անատոլի Սոլովյանենկոյի անունը կրող թատերական հրապարակում։ Հուշարձանը բացվել է 2002 թվականի մայիսի 31-ին։

Անատոլի Սոլովյանենկոյի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ուկրաինա
ՔաղաքTheatre Square?
ԲնակավայրԴոնեցկ
https://ia600308.us.archive.org/10/items/pamyatniki-donetska/Pamyatniki_Donetska.pdf կայք
 Solovianenko monument in Donetsk Վիքիպահեստում

Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Ալեքսանդր Սկորիխը և ճարտարապետ Վիտալի Վյազովսկին։

Պատմություն խմբագրել

Օպերային երգիչ Անատոլի Սոլովյանենկոն ծնվել է Դոնեցկում, որտեղից էլ սկսվել է նրա ստեղծագործական ուղին։

Անատոլի Սոլովյանենկոյի հուշարձանի ստեղծման վայրում «Ոսկե սկիֆ» (ռուս.՝ Золотой Скиф) II միջազգային փառատոն շրջանակներում տեղադրվել է արձանի հիմնաքարը։ Հուշարձանի լավագույն նախագծի համար անցկացվել է մրցույթ, որին մասնակցոել են տաս քանդակագործներ, այդ թվում՝ Ալեքսանդր Սկորիխը, Ալեքսանդր Պորոժնյուկը և այլ քանդակագործներ։ Մրցույթում հաղթել է Ալեքսանդր Սկորիխի նախագիծը։

Հուշարձանը տեղադրվել է 2002 թվականի մայիսի 31-ին՝ «Ոսկե սկիֆ» (Золотой Скиф) IV միջազգային փառատոն շրջանակներում։ Հուշարձանն իրենից ներկայացնում է Անատոլի Սոլովյանենկոյի ամբողջ հասակով կանգնած քանդակը՝ հագին Ջուզեպպե Վերդիի Ռիգոլետտո օպերայի դքսի կոստյումը։ Քանդակը տեղադրված է կլոր պատվանդանի վրա, որը հենված է գլանների վրա՝ խորհրդանշելով թատերական սյուները։ Հուշարձանը պատրաստված է բրոնզից և ծածկված է թերթոսկով։ Հուշարձանի բարձրությունը 3,5 մետր է։

Ռիգոլետտո օպերայից դքսի կերպարը պատահական չի ընտրվել։ Սոլովյանենկոն Դոնեցկի օպերայի և բալետի թատրոնի բեմում առաջին անգամ հանդես է եկել դքսի դերերգով։ Ռիգոլետտո օպերան Իսպանիայում հյուրախաղերի ժամանակ ներկայացնելուց հետո թերթերից մեկը «Շախտյորսկի դուքս» խորագրով հոդված գրեց, որից հետո Սոլովյանենկոյի այդ մականունով էին դիմում։ Հուշարձանի պատվանդանին ուկրաիներենով գրված է.

  Гордість України -

Анатолій Солов’яненко -
«Шахтарський герцог[1]

 

2009 թվականին Դոնեցկում գտնվող Անատոլի Սոլովյանենկոյի հուշարձանն ընդգրկվեց անկախ Ուկրաինայի անճաշակ հուշարձանների տասնյակում, որը կազմվել էր շաբաթաթերթի «մեկնաբանությունների» արդյունքում։ Ըստ դրանց՝ քանդակը հավակնոտ է, գրոտեսկային և կլոր պատվանդանը նմանվում է «կոճղիկի»[2]։

Մրցույթի այլ նախագծեր խմբագրել

Հուշարջանի համար հայտարարված մրցույթին մասնակցած Ալեքսանդր Պորոժնյուկի նախագծով[3] նախատեսվում էր հուշարձանը տեղադրել ոչ մեծ բեմի վրա՝ շրջապատված սպիտակ կամարաշարքով, իսկ քանդակաը պետք է ստեղծվեր սովորական տեսքով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Перевод: «Гордость Украины - Анатолий Сольвьяненко - „Шахтёрский герцог“»
  2. «Топ-10 самых аляповатых монументов независимой Украины». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. «Ему запретили сделать кентавра». Говорит Донецк. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.

Գրականություն խմբագրել

  • Памятники и памятные знаки // Всё о Донецке.: Справочное пособие. — Донецк: Донбасс, 2003. — С. 156-162. — ISBN 5-7740-0782-0
  • Памятник А. Б. Соловьяненко // Телегид. Специальный выпуск. Донецк туристический. 150 лучших мест для семейного отдыха. —Донецк, август 2010. — № 2. — С. 11.

Արտաքին հղումներ խմբագրել