Անատոլի Շիյան
Անատոլի Շիյան (ուկրաիներեն՝ Шиян Анатолій Іванович, մարտի 23 (ապրիլի 5), 1906, Բորիսովկա, Grayvoronsky Uyezd, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 6, 1989, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի գրող, դրամատուրգ, հրատարակիչ։
Անատոլի Շիյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 23 (ապրիլի 5), 1906 |
Ծննդավայր | Բորիսովկա, Grayvoronsky Uyezd, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 6, 1989 (83 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Անդամակցություն | Ուկրաինայի գրողների ազգային միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱնատոլի Շիյանը ծնվել է 1906 թվականին Բելգորոդշչինայի մարզի Բորիսովկա գյուղում, գյուղացու ընտանիքում։ 1924 թվականից աշխատել է որպես սանիտար, ապա Բորիսովկայի հիվանդանոցում եղել է դեղավաճառ։ 1925-1929 թվականներին սովորել է Կիևի անտառատեխնիկական ինստիտուտում։ 1928 թվականին տպագրվել է «Մոլոդնյակ» ամսագրում։ Եղել է Ուկրաինայի գրողների կոմերիտմիության «Մոլոդնյակ» գրական կազմակերպության անդամ։ Հայրենական պատերազմի տարիներին եղել է զինվորական թղթակից։ 1943 թվականից եղել է Խորհրդային Միության հերոս Ալեքսանդր Սաբուրովի պարտիզանական միավորման կազմում։ Կիևում բնակվել է գրողների համար նախատեսված «Ролит» տանը[1][2]։
Մահը
խմբագրելՄահացել է 1989 թվականին։ Թաղված է Կիևի Բայկովե գերեզմանատանը։
Ստեղծագործություններ
խմբագրել- «Չեմ հանձնվում», 1942
- «Իսկական երջանկություն», 1948
- «Կազաչոկը», 1949
- «Հաղթողները», 1950
- «Մարիանա»
- «Մայիսյան գիշերներ», 1953
- «Արագիլներ», 1957
- «Մագիստրալ», 1934
- «Ամպրոպ», 1936
Կինոսցենարներ
խմբագրել«Ամպրոպ» վեպի և «Կոտիգորոշեկ» հեքիաթի սյուժեներով Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր։
Պարգևներ
խմբագրել- Անդրեյ Գոլովկոյի անվան գրական մրցանակ, 1980
- Հայրենական պատերազմի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- Չեխոսլովակիայի «Մարտական խաչ» մեդալ
Հիշատակ
խմբագրելԿիևում գործում է գրողի տուն-թանգարանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
- ↑ Անատոլի Շիյան