Անատոլի Մակարով (ռուս.՝ Анато́лий Анато́льевич Мака́ров, հոկտեմբերի 31, 1951(1951-10-31), ԽՍՀՄ), ռուսական դիվանագետ։

Անատոլի Մակարով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 31, 1951(1951-10-31) (72 տարեկան)
Ծննդավայր ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1977)։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1977 թվականից։ Տիրապետում է անգլերեն և հոլանդերեն լեզուներին։

  • 1994-1998 թվականներին՝ մշտական ներկայացուցչության ավագ խորհրդական, Բրյուսելում (Բելգիա) Եվրոպական համայնքներին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ։
  • 1998-1999 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ չորրորդ եվրոպական դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 1999-2002 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2002 թվականի ապրիլից-սեպտեմբերը՝ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն։
  • 2002-2006 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն։
  • 2006 թվականի հունիսի 22-ից-2012 թվականի փետրվարի 20-ը՝ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում և Լեսոթոյում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[1][2]։
  • 2012-2016 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ հայրենակիցների հետ աշխատանքի դեպարտամենտի տնօրեն։

2016 թվականի օգոստոսի 17-ից՝ Բուլղարիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3]։

Պարգևներ խմբագրել

  • Բարեկամության շքանշան (2014 թվականի օգոստոսի 14)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի, միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության զարգացման և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[4]

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1995 թվականի նոյեմբերի 10)[5]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1998 թվականի հունիսի 2)[6]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2004 թվականի հուլիսի 27)[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Указ Президента Российской Федерации от 22.06.2006 № 644 «О назначении Макарова А.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Южно-Африканской Республике и в Королевстве Лесото по совместительству»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 13-ին.
  2. «Указ Президента Российской Федерации от 20.02.2012 № 203 «О Макарове А.А.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 13-ին.
  3. Указ Президента Российской Федерации от 17.08.2016 № 413 "О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Республике Болгарии"
  4. Указ Президента Российской Федерации от 14 августа 2014 года № 568 «О награждении государственными наградами Российской Федерации»
  5. Указ Президента Российской Федерации от 10.11.1995 г. № 1121 "О присвоении дипломатических рангов"
  6. Указ Президента Российской Федерации от 02.06.1998 г. № 651 "О присвоении дипломатических рангов"
  7. Указ Президента Российской Федерации от 27.07.2004 № 951 «О присвоении Макарову А.А. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»