Անատոլի Միխայլովիչ Կրեմենեցկի (ռուս.՝ Анатолий Михайлович Кременецкий, հունվարի 14, 1939(1939-01-14), Մոսկվա, ԽՍՀՄ - նոյեմբերի 3, 2023(2023-11-03)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս շախմատիստ, միջազգային վարպետ (1987), ինժեներ-Էլեկտրատեխնիկ։

Անատոլի Կրեմենեցկի
Պետություն(ներ) ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվհունվարի 14, 1939(1939-01-14)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվնոյեմբերի 3, 2023(2023-11-03)[1] (84 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿոչումԽՍՀՄ շախմատի սպորտի վարպետ և միջազգային վարպետ[2]
ՖԻԴԵ համար4103467
365chessAnatoly_M_Kremenietsky
Chesstempo համար110879
ICCF համար110879

Կենսագրություն խմբագրել

Անատոլի Կրեմենեցկին ծնվել է Մոսկվայում, 1939 թվականին։ 1967 թվականին մասնակցել է ԽՍՀՄ-ի XXV առաջնությանը։ 1973 թվականին դարձել է Մոսկվայի գավաթակիր, 1982 թվականին՝ Մոսկվայի չեմպիոն։ 1982 թվակաին Մոսկվայի բաց առաջնությունում կիսել է 9-10-րդ տեղերը։

Խորհրդային շախմատիստն իր լավագույն միջազգային արդյունքները գրանցել է 1983 թվականին՝ Սատու-Մարեում (1-ին տեղ), 1985 թվականին՝ Մանագուայում (3-5-րդ տեղ), 1987 թվաականին՝ Ռուսեում (1-ին տեղ)։

Անատոլի Կրեմենեցկին 2009 թվականին Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն։ 2017 թվականին Ռուսաստանի արագ և կայծակնային շախմատի մրցաշարում նվաճել է բրոնզե մեդալ[3]։

Եղել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի վետերանների հանձնաժողովի անդամ, «Պիոներ» շախմատային ծրագրի մշակողներից մեկը։

Անատոլի Կրեմենեցկին մահացել է 2023 թվականի նոյեմբերի 3-ին, 85 տարեկան հասակում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://moscowchess.org/news/17008
  2. FIDE Ratings and Statistics
  3. «Анатолий Кременецкий празднует юбилей». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 14-ին.
  4. «Кременецкий Анатолий Михайлович | Спорт-страна.ру» (ռուսերեն). 2018 թ․ մարտի 18. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 5-ին.

Գրականություն խմբագրել

  • Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 181. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3

Արտաքին հղումներ խմբագրել