Անատոլի Կորսուն (ռուս.՝ Анатолий Николаевич Корсун, հոկտեմբերի 19, 1947(1947-10-19)), ռուսական դիվանագետ։

Անատոլի Կորսուն
 
Կրթություն՝ Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 19, 1947(1947-10-19) (76 տարեկան)
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտը (1972) և ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան (1986)։

Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1986 թվականից։

  • 1986-1991 թվականներին՝ Լիբիայում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1994-1998 թվականներին՝ Բրեստում (Բելառուս) Ռուսաստանի գլխավոր հյուպատոս։
  • 2001-2004 թվականներին՝ Խարկովում (Ուկրաինա) Ռուսաստանի գլխավոր հյուպատոս։
  • 2004-2005 թվականներին՝ Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ խորհրդական։
  • 2005-2008 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ կադրերի դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2008 թվականի փետրվարի 29-ից-2014 թվականի օգոստոսի 6-ը՝ Բոթսվանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

Ամուսնացած է։ Ունի որդի։

Պարգևներ խմբագրել

  • 20 տարվա «անբասիր ծառայության համար» գերազանցության նշան (2007 թվականի հուլիսի 25)՝ երկարամյա արդյունավետ դիվանագիտական գործունեության համար[3]։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2014 թվականի հունիսի 23)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած ավանդի համար[4]։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1996 թվականի ապրիլի 1)[5]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2004 թվականի օգոստոսի 25)[6]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2012 թվականի նոյեմբերի 14)[7]

Ծանոթագրություններ խմբագրել