Անատոլիոս Բերյուտացի
Անատոլիոս Բերյուտացի Վինդանիոնիոս (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), IV դարի հույն մատենագիր։
Անատոլիոս Բերյուտացի | |
---|---|
Ծնվել է | I հազարամյակ կամ անհայտ Բեյրութ |
Մահացել է | 360 կամ անհայտ |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող և մատենագիր |
Պաշտոն(ներ) | ռոմանական կառավարիչ |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
Երեխա(ներ) | Gemellus? |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Բերյուտոս (այժմ՝ Բեյրութ) քաղաքում։
Աշխատություններ
խմբագրելՀայ մատենագրության մեջ Անատոլիոս Բէրյուտայի անունով հայտնի է «Գիրք վաստակոց» խորագրով երկրագործական աշխատությունը՝ բաղկացած 332 գլուխներից (ըստ նախադրության պետք է բաժանված լիներ 14 գրքերի)։ Երկի հունարեն բնագիրը «Գիրք մշակականաց» անունով՝ 12 գրքերով դեռևս IX դարի ծանոթ էր Բյուզանդիայի նշանավոր եկեղեցական, քաղաքական և մշակութային գործիչ Փոտին (մոտ 820-891)։
Կա հունարեն ևս մի բնագիր՝ «Գեոպոնիկա», 20 գրքերից բաղկացած, որը Փոտին ծանոթ բնագրի և հայերեն թարգմանության հետ համեմատած վերախմբագրված է և ունի զգալի հավելումներ։ Այս աշխատությունը մի հեղինակի գործ չէ, այլ ժամանակի ընթացքում խմբագրվել ու լրացվել է տարբեր անձանց կողմից, որոնցից է նաև Անատոլիոս Բէրյուտայի՝ ըստ հայերեն թարգմանության Պոնիոս (ճիշտը՝ Իոնիոս) Անադալիոսը։ «Գիրք վսւստակոց»–ի հայերեն թարգմանության ժամանակն ու թարգմանիչը հայտնի չեն, այն թարգմանվել է արաբերենից հավանաբար XI–XIV դարերում, Կիլիկիայում։ Հայերեն բնագիրը արժեքավոր է երկրագործության հետ կապված տերմինների ճոխ պաշարով։ Մեզ է հասել նաև «Գիրք վաստակոց»-ի ասորերեն հին թարգմանությունը (հրատտարակություն Լայպցիգ, 1860)։
Երկեր
խմբագրել- «Գիրք վաստակոց», εωлονιχά։ Թարգմանութիւն նախնեաց յարաբացի լեզուէ», Վնտ., 1877
- Геопоники. Византийская сельскохозайственная энциклопедия X века, М.-Л., 1960
- Geoponica, sive Cassiani Bassi scholastici de re rustica eclogae recensuit Henr. Beckh, Lipsiae, 1895
Գրականություն
խմբագրել- Անասյան Հ. Ս., Հայկական մատենագիտություն, հ. 1. Ե., 1959, Էջ 832–45
- Duval R., La Lite՚rature Syriacue, P., 1907
- Sabath P., L՚Ouvrage géoponique d՚Anatolios de Berytos (Ive siécle). Manuscrit arabe, «Bulletin de l՚Isntitut d՚Egypte», v. 14, p. 47-54.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 373)։ |