Անավարտ պատմություններ (ավանդություն), Ջ․ Ռ․ Ռ․ Թոլքինի պատմությունների և շարադրանքների հավաքածու, որոնք չեն հրապարակվել նրա կենդանության օրոք։ Առաջին անգամ հրապարակվել են 1980 թվականին Քրիստոֆոր Թոլքինի խմբագրությունում[4]։

Անավարտ պատմություններ
անգլ.՝ Unfinished Tales of Númenor and Middle-earth
ՀեղինակՋոն Ռոնալդ Ռուել Թոլքին
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի[1][2][3]
ԹեմաՏոլկինի լեգենդարիում
Կազմված էA Description of the Island of Númenor?
Մասն էJ. R. R. Tolkien bibliography?
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ulmo?
Նկարագրում էՏոլկինի լեգենդարիում
ՆախորդՍիլմարիլիոն
ՀաջորդThe History of Middle-earth?
ԽմբագիրՔրիսթոֆեր Թոլքին
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվ1980
Պարգև(ներ)

Ի տարբերություն «Սիլմարիլիոնների» (որի մեջ ամենատարբեր պատմողական հատվածներ փոփոխվել են, ստեղծագործությունը ավելի միասնական դարձնելու համար), «Անավարտ պատմությունների» մեջ տեքստը մնացել է այն նույն ձևով, ինչպես գրել է Թոլքինը։ Փոփոխվել են միայն, խիստ անհրաժեշտության դեպքում[5]։ Արդյունքում, գրքում որոշ նյութեր իսկապես ներկայացնում են անավարտ պատմություններ, իսկ որոշ էմոցիոնալ հատվածներ նկարագրում են միջերկիրը։ Յուրաքանչյուր պատմություն ուղեկցվում է մեկնաբանությունների երկար շարքով, հակասանքներով, բացատրելի և անհասկանալի պահերով[6]։

Նմանապես Քրիստոֆեր Թոլքինը խմբագրել և հրապարակել «Սիլմարիլիոնները», մինչ «Անավարտ պատմությունների» ուսումնասիրումը։

Գիրքը պարունակում է ավելի մանրամասն տեղեկություններ կերպարների, իրադարձությունների և աշխարհագրական օբյեկտների մասին, միայն հպանցիկ է գրված «Մատանիների Տիրակալի» մասին։ Այդ պատմությունը ներառում է Գենդալֆի և Իստարի ծագման պատմությունը, Իսիդուրայի մահվան և Իրիսյան արահետներում համիշխանության մատանիի կորելու, Ռոհան թագավորության մասին, այդ ամենը ընդլայնում է գիտելիքները Միջերկրի պատկերացման մասին։

Հատկապես հետաքրքիր է Ալդարիոնեի և Էրենդիսի մասին պատմությունը, Նումենորների պատմությունը մինչև անկումը։ Քարտեզը նույնպես պատկերված է գրքում։

Անոտացիա

խմբագրել

Նումենորյան արքայազնի սրտում որ է ավելի ուժեղ, սերը դեպի ծովը թե հավատարմությունը դեպի կինը, ինչ է ցանկանում հպարտ Գալադրիելը՝ իշխել մկջերկրում կամ վերադառնալ արևմուտք։ Ինչպես Թորինը և Կոմպանիան կազմակերպեցին իրենց արշավանքը դեպի Միայնակ լեռը։ Ինչու դիքարը մնացել էր միայն Դրուդանյան անտառում։ Այս գրքում դուք կգտնեք այս բոլոր հարցերի պատասխանները, և կհայտնվեք Թոլքինի լեգենդարիումի Միջերկրի մասին։

Բովանդակությունը

խմբագրել

Առաջին մաս, Առաջին դարաշրջան

  • «Թրոնը և նրա այցը դեպի Հոնդոլին»
  • «Հարն ի հին Հարուն (վիպակ Հուրինի երեխաների մասին) »

Երկրորդ մաս, Երկրորդ դարաշրջան․

  • «Նումերոն կղզու բնութագիրը »
  • «Ալդարիոն և Էրենդիս »
  • «Էլրոսա, Նումերոնի թագավորները »
  • «Գալադրիելի և Կելեբորնաի պատմությունը »

Երրորդ մաս, Երրորդ դարաշրջան

  • «Իրիսյան դաշտերի անկումը »
  • «Քիրիոն և Էորլ, Գոնդորի և Ռոհանայի ընկերությունը »
  • «Որսորդություն Էրեբորում»
  • «Մատանու որսը »

Չորրորդ մաս․

  • Դրուադինի
  • Իստարի
  • Պալանտիր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.harpercollins.com.au/9780261103627/unfinished-tales
  2. http://www.harpercollins.com.au/9780007542925/unfinished-tales-deluxe-slipcase-edition
  3. http://www.deviantart.com/morelikethis/4542744?view_mode=2
  4. «Неоконченные сказания Нуменора и Средиземья». Википалантир (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  5. Джон, Толкиен. «Неоконченные сказания - Толкиен Джон». www.e-reading.club. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  6. https://www.litmir.club/br/?b=111733

Արտաքին հղումներ

խմբագրել