Անաստասիա Կորոտկայա, ավելի կարճ՝ Նաստիա Կորոտկայա (ուկր.` Анастасі́я Коро́тка, հոկտեմբերի 15, 1985(1985-10-15), Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի հաղորդավարուհի և դերասանուհի։

Անաստասիա Կորոտկայա
Анастасі́я Коро́тка կամ Анастасия Короткая
Ծնվել էհոկտեմբերի 15, 1985 (38 տարեկան)
ԾննդավայրՈւկրաինա Դոնեցկ
ՔաղաքացիությունՈւկրաինա Ուկրաինա
Մայրենի լեզուռուսերեն,ուկրաիներեն
ԿրոնՔրիստոնյա
ԿրթությունBerdiansk State Pedagogical University?
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և ՈՒՀԱ-ի խաղացող
Աշխատանք2009-ից մինչ օրս
ԱմուսինԱնդրեյ Բեդնյակով
Երեխաներդուստր-Լադա Բեդնյակովա(ծնվ.18.11.2015)

Կենսագրություն խմբագրել

Անաստասիա Կորոտկայան ծնվել է 1985 թվականի հոկտեմբերի 15-ին։ Ընտանիքի հետ ապրել է Մանգուշում և Մարիուպոլում։ Ավարտել է Բերդյան մանկավարժական համալսարանը, մասնագիտությամբ խորեոգրաֆ է։

Կարիերա խմբագրել

«Причём здесь мы» խմբի կազմում խաղացել է Ուկրաինայի ազգային ՈւՀԱ-ում։ Տեղափոխվելով Կիև` դառնում է « Большая Разница» նախագծի ուկրաինական տարբերակի մասնակից։

2012-2013 թվականներին եղել է ողջ ԽՍՀՄ երկրներում հայտնի «Орёл и решка» նախագխի հաղորդավրուհի (իր ապագա ամուսին Անդրեյ Բեդնյակովի հետ)։ Անաստասիա Կորոտկայայի դեբյուտը հեռուստատեսությունում եղել է (չհաշվելով « Большая Разница» նախագիծը) «Большие чувства» երիտասարդական հեռուստասերիալը, որը մեկնարկել է 2013 թվականին «Пятница» հեռուստաալիքով։ Նույն տարվա ընթացքում հայտնվում է «Супергерои» հեռուստասերիալում։ Ինչպես նաև Անդրեյ Բեդնյակովի հետ միասին սկսել են «Свидание со звездой» և «Как фишка ляжет» (սառեցված է) նախագծերը։

Անձնական կյանք խմբագրել

2014 թվականի օգոստոսի 31-ին ամուսնացել է ուկրաինացի հայտնի հաղորդավար Անդրեյ Բեդնյակովի հետ։ 2015 թվականին ծնվել է նրանց աղջիկը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ведущие «Орел и решка» Андрей Бедняков и Настя Короткая стали родителями». 24smi.org. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել