Անաստասիա Դավիդովա

Անաստասիա Սեմյոնովնա Դավիդովա (ռուս.՝ Анастасия Семёновна Давыдова, փետրվարի 2, 1983(1983-02-02), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս մարզուհի (սինխրոն լող), Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, Օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն։ Տասներեք անգամ հաղթել է աշխարհի և 7 անգամ՝ Եվրոպայի առաջնություններում։ Միակ մարզիկն է, որ Օլիմպիական խաղերի հինգ մեդալ է վաստակել Ռուսաստանի Դաշնության դրոշի ներքո հանդես գալիս, և միակ մարզիկն է սինխրոն լողի պատմության մեջ, որ է նվաճել Օլիմպիական խաղերի հինգ մեդալ։ Պարգևատրվել է Բարեկամության շքանշանով (2005), Պատվո շքանշանով (2009) և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանով (2012

Անաստասիա Դավիդովա
Synchronized swimmers Ishchenko Davydova Gromova.jpg
Անաստասիա Դավիդովան (կենտրոնում) Օլիմպիական խաղերի մասնակիցների պարգևատրման ժամանակ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝Анастасия Давыдова
Ազգություն՝ռուս
Մասնագիտացում՝լողոդր
Երկիր՝Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 2, 1983 (38 տարեկան)
Ծննդավայր՝Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Տ. Դանչենկո
Տ. Պոկրովսկայա
Հասակ՝169 սմ
Քաշ՝~54 կգ

ԿենսագրությունԽմբագրել

Անաստասիա Դավիդովան ծնվել է 1883 թվականի փետրվարի 2-ին Մոսկվայում։

Անաստասիա Դավիդովան հանդես է եկել Անաստասիա Երմակովայի հետ։ Նա Եվրոպայի առաջնությունների հաղթող է դարձել 2000 (խումբ), 2002 (խումբ, զույգ), 2004 (խումբ, զույգ), 2006 (խումբ, համակցում)։ Աշխարհի չեմպիոն է դարձել 2001 (խումբ, զույգ), 2003 (խումբ, զույգ), 2005 (խումբ, համակցում), 2007 (խումբ, համակցում), 2009 (խումբ, զույգ), 2001 (խումբ (տեխնիկական և ազատ ծրագրեր), համակցում)։

Օլիմպիական խաղերում Անաստասիա Դավիդովան չեմպիոն է դարձել 2004 (զույգ, խումբ), 2008 (զույգ, խումբ) և 2012 (խումբ) թվականներին։

2012 թվականին Լոնդոնում անկացված Ամառային օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ Ռուսաստանի դրոշակիրը եղել է Անաստասիա Դավիդովան։ Լոնդոնի Օլիմպիադայից հետո նա հայտարարել է, որ ավարտում է մարզական կարիերան։

Մարզական կարիերայի ավարտից հետո Անաստասիա Դավիդովան դարձել է Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, ինչպես նաև Ռուսաստանի Օլիմպիական կամիտեի Աջակցության խորհրդի նախագահ և Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի Գործադիր կոմիտեի անդամ։

Ռուսաստանի Սոչի քաղաքում 2014 թվականին անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ Անաստասիա Դավիդովան եղել է առաջին ջահակիրը։

Անաստասիա Դավիդովան իր մարմնի վրա ունի թիթեռների տեսքով բազմաթիվ դաջվածքներ, իսկ պատանեկան տարիքում նա կրում էր բազմաթիվ ականջօղեր։

ՊարգևներԽմբագրել

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (13 օգոստոսի, 2012 թվական) - ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, 2012 թվականին Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) XXX Օլիմպիական խաղերի ժամանակ ունեցած մարզական մեծ նվաճումների համար[1]
  • Պատվո շքանշան (2 օգոստոսի, 2009 թվական) - ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, 2008 թվականին Պեկինում XXIX Օլիմպիական խաղերի ժամանակ ունեցած մարզական մեծ նվաճումների համար[2]
  • Բարեկամության շքանշան (4 նոյեմբերի, 2005) - ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, 2004 թվականին Աթենքում XXVIII Օլիմպիական խաղերի ժամանակ ունեցած մարզական մեծ նվաճումների համար[3]
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ
  • Տասնամյակի (2000-2009) լավագույն սինխրոն լողորդուհի[4]

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել