Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր

Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր (ՄԱԿ-ի մյուս պաշտոնական լեզուներով՝ անգլ.՝ World Day to Combat Desertification and Drought, իսպ.՝ Día Mundial de Lucha contra la Desertificación y la Sequía, ֆր.՝ Journée mondiale de la lutte contre la désertification et la sécheresse, չինարեն՝ 防治荒漠化和干旱世界日, արաբ․՝ اليوم العالمي لمكافحة التصحر والجفاف‎‎), ամենամյա տոն, որը նշվում է հունիսի 17-ին՝ սկսած 1995 թվականից[2]։ Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 49-րդ նստաշրջանի ժամանակ (Բանաձև № № A/RES/49/115, 1995 թվականի հունվարի 30)[3]։ Օրն ընտրվել է՝ ի նշան անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ընդունման տարեդարձի։

Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՀունիսի 17[1]
Հաստատվածդեկտեմբերի 19, 1994[1]

Նկարագրություն խմբագրել

2006 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն այս համաշխարհային օրվան նվիրված ուղերձում նշել է․

  Անապատացումը հողերի կենսաբանական արտադրողականության կորուստ է չոր, կիսաանապատային և չոր կիսաանապատային շրջաններում։ Այն մարդկության առջև ծառացած ամենալուրջ սպառնալիքներից մեկն է։ Սա գլոբալ խնդիր է, որն ազդում է աշխարհի բնակչության մեկ հինգերորդ մասի վրա ավելի քան 100 երկրում։  

Նա զգուշացրել է, որ անապատացումը սպառնում է 60 միլիոն մարդու միգրացիային Աֆրիկայի անապատացած շրջաններից դեպի Եվրոպա և Հյուսիսային Աֆրիկա։

2007 թվականի Համաշխարհային օրվա՝ «Անապատների գեղեցկությունը անապատացման խնդիր է» թեմայով ուղերձում նշվում է, որ անհրաժեշտ է պաշտպանել անապատները որպես կարևոր էկոհամակարգեր, որպես հնագույն քաղաքակրթությունների միջավայր։

2006-ը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անապատների և անապատացման միջազգային տարի (Բանաձև 58/211, 2003 թվականի դեկտեմբերի 23)։

2010 թվականի հունվարից մինչև 2020 թվականի դեկտեմբերը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակել է ՄԱԿ-ի տասնամյակ՝ նվիրված անապատներին և անապատացման դեմ պայքարին։ Դրա նպատակն է աջակցել երաշտային հողերի պահպանության միջոցառումների անցկացմանը (Բանաձև 62/195, 2007 թվական)[4]։

Վիճակագրություն խմբագրել

  • Անապատացումը սպառնում է ավելի քան 1 միլիարդ մարդու առողջությանն ու գոյության միջոցների աղբյուրներին։
  • 2005 թվականի տվյալներով՝ ամեն տարի անապատացման և երաշտի պատճառով կորցնում են ավելի քան 40 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով գյուղատնտեսական արտադրանք։

Օրվա թեմա խմբագրել

 
«Անապատների և անապատացման միջազգային տարի», Ղազախստանի փոստային նամականիշ, 2006
  • 2018 թվական - «Հողն արժեք ունի - ներդրեք նրա մեջ»[5]
  • 2010 թվական - «Հողի բերրիության բարձրացման միջոցով կյանքի որակի բարելավում»
  • 2009 թվական - «Հողային և ջրային ռեսուրսների պահպանումը հավասար է մեր ընդհանուր ապագայի պաշտպանությանը»
  • 2008 թվական - «Հողերի դեգրադացիայի դեմ պայքարը՝ հանուն գյուղատնտեսության կայուն զարգացման»
  • 2007 թվական - «Անապատացումը և կլիմայի փոփոխությունը միասնական գլոբալ խնդիր են»
  • 2006 թվական - «Անապատների գեղեցկությունն անապատացման խնդիր է»
  • 2005 թվական - «Կանայք և անապատացումը»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Միավորված ազգերի կազմակերպություն — 1945.
  2. «UN Convention to Combat Desertification: World Day to Combat Desertification». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  3. «PDF of General Assembly Resolution A/RES/49/115» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 12-ին.
  4. SDG Goal 15: Life on Land: biodiversity. Goal 15: Sustainably manage forests, combat desertification, halt and reverse land degradation, halt biodiversity loss
  5. «World Day to Combat Desertification - 17 June 2018». IUCN (անգլերեն). 2018 թ․ մայիսի 21. Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել