Անապատային մորահավ
Անապատային մորահավ (լատին․՝ Hippolais languida), շահրիկների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, Հայաստանում տարածված։
Անապատային մորահավ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Hippolais languida
(Hemprich & Ehrenberg, 1833)
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արտաքին կառուցվածք
խմբագրելՄարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 20-23 սմ, կենդանի զանգվածը՝ 12-13 գ։ Կտուցը երկար է, ճակատը՝ տափակ։ Հոնքը և ակնօղակը բաց գույնի են։ Մարմինը վերևից դարչնավուն-մոխրագույն է, ներքևից՝ սպիտակ։ Թևերը երկար են, մուգ՝ սպիտակավուն հատվածով, պոչը՝ երկար, սևավուն՝ սպիտակ եզրերով, թռիչքի պահին՝ ցայտուն դարչնագույն երանգով։
Սննդառություն
խմբագրելՍնվելու պահին պոչը տարուբերում է։ Բնակվում է թփուտային կիսաանապատներում, չոր լեռնատափաստաններում։ Սնվում է անողնաշարավորներով։
Բազմացում և զարգացում
խմբագրելԳարնանային վերադարձը՝ մայիսի առաջին կեսից հունիսի կեսին։ Այդ ընթացքում զուգահեռաբար ձևավորվում են հարսանեկան զույգերը, և սկսվում է բների կառուցումը։ Առաջին կիսակառույց բները գրանցվում են հունիսի 1-ին կեսին։ Բույնը գավաթաձև է՝ ցողուններից, կառուցում է էգը։ Բնադրում է ցածր թփուտներում։ Ձվերի լրիվ քանակը բներում հայտնվում են հունիսի վերջին։ Դնում է 19 մմ տրամագծով, բաց վարդագույն՝ մուգ պտերով 4-5 ձու։ Թխսակալում է էգը։ Թռիչքին լիարժեք տիրապետող ձագերի ընտանիքները և ինքնուրույն երիտասարդ անհատները գրանցվում են հուլիսին, կրկնակի բնադրման դեպքում՝ նաև օգոստոսի ընթացքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անապատային մորահավ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անապատային մորահավ» հոդվածին։ |