Անապատային բուսականություն

Անապատային բուսականություն, բուսականության տիպ։ ՀՀ-ում զբաղեցնում է ընդամենը 30000 հեկտար տարածք, հիմնականում Արարատյան դաշտում և մերձակա սարալանջերին։

Առանձնահատկություններ խմբագրել

Բնորոշ առանձնահատկություններն են՝ ճիմ առաջացնող բույսերի լրիվ բացակայությունը, հողի մակերևույթի մինչև 30% բուսապատումը։

Տեսակ խմբագրել

Ըստ հողի նկատմամբ ունեցած պահանջի՝ լինում են աղասեր, գիպսասեր և ավազասեր բույսեր։ Անապատային բուսականության տարածքները հիմնականում օգտագործվում են որպես ձմեռային արոտավայրեր, նաև արժեքավոր դեղանյութեր՝ ալկալոիդներ, սապոնիններ, գլիկոզիդներ պարունակող բույսեր հավաքելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։