Անապատային արևայրուկ
Անապատային արևայրուկ, պաշտպանական կեղև, ապարների մուգ դարչնագույն կամ սև, բարակ (0,5-5 մմ) թաղանթ։
Առաջանում է արևի երկարատև ազդեցությամբ, մազանոթներով ապարից մակերևույթ դուրս եկած մանգանի և երկաթի օքսիդային միացությունների կուտակումից։
Տարածված է անապատային շրջաններում և բարձր լեռներում (Հայաստանում՝ Արագածի լեռնազանգվածում, Վարդենիսի, Գեղամա լեռնաշղթաներում և այլն)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անապատային արևայրուկ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 367)։ |