Անանդալեի խխունջ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Փափկամարմիններ
Ընտանիք Օրկուլիդներ
Տեսակ Անանդալեի խխունջ
Լատիներեն անվանում
Odhneripisidium annandalei


Անանդալեի խխունջ (լատին․՝ Odhneripisidium annandalei), օրկուլիդների ընտանիքին պատկանող փափկամարմին կենդանի։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

2,6 մմ երկարությամբ և 1,8 մմ լայնությամբ կարճ ձվաձև, ուռուցիկ կամ մոխրագույն, փայլատ փոքր խեցին շատ նուրբ է և գրեթե կանոնաձև մանրագծված[1]։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Ադրբեջանում, Թուրքիայում, Սիրիայում, Իսրայելում, Իրանում, Աֆղանստանում։ Հայաստանում հայտնի է միայն Մեղրի քաղաքի շրջակայքում (Սյունիքի մարզ)[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Ապրում է աղբյուրից սնվող գետնամերձ ճահիճներում։

Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն[1]։

Պահպանություն

խմբագրել

Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։ Հայտնաբերված են քիչ քանակությամբ առանձնյակներ։

Վտանգման հիմնական գործոն է հանդիսանում ջրամբարի հիդրոլոգիական ռեժիմի խախտումը։

Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.