Այվի Թեյլոր (անգլ.՝ Ivy Taylor, հունիսի 17, 1970(1970-06-17), Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական և քաղաքական գործիչ, 2014 թվականի հուլիսի 22-ից զբաղեցնում է Սան Անտոնիոյի քաղաքապետի պաշտոնը։

Այվի Թեյլոր
անգլ.՝ Ivy Taylor
Ivy Taylor.png
Դրոշ
Սան Անտոնիոյի քաղաքապետ
 2014 թվականի հուլիսի 22
Նախորդող Հուլիան Կաստրո
 
Կուսակցություն՝ ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Եյլի համալսարան, Հյուսիսային Քարոլինայի Չեպել-Հիլի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն աֆրոամերիկացի
Ծննդյան օր հունիսի 17, 1970(1970-06-17) (51 տարեկան)
Ծննդավայր Բրուքլին, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
 
Կայք՝ sanantonio.gov/mayor

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1970 թվականի հուլիսի 17-ին Նյու Յորքի Բրուքլին բնակավայրում։ 1922 թվականին ավարտելով Եյլի համալսարանը՝ ստանացել է ամերիկագիտության բակալավրի ակադեմիական աստիճան։ 1998 թվականին ավարտել է Հյուսիսային Քարոլինայի Չեպել-Հիլի համալսարանը՝ ստանալով քաղաքային և տարածաշրջանային պլանավորման բնագավառի մագիստրոսի ակադեմիական աստիճան։ 1999 թվականին տեղափոխվել է ապրելու Սան Անտոնիոյում, որտեղ աշխատել է բնակարանային շինարարության դեպարտամենտում։ Այնուհետև տարբեր պաշտոններ է զբաղեցրել Սան Անտոնիոյի քաղաքային պլանավորման հանձնաժողովում[1]։

2014 թվականի հուլիսին Սան Անտոնիոյի քաղաքապետ Հուլիան Կաստրոն որոշում է թողնել պաշտոնը և Բարաք Օբամայի աշխատակազմում զբաղեցնում է բնակարանային շինարարության և քաղաքային զարգացման նախարարի պաշտոնը։ 2014 թվականի հուլիսի 22-ին Այվի Թեյլորը դարձավ Սան Անտոնիոյի քաղաքապետի պաշտոնակատարը։ 2015 թվականի մայիսի 9-ին ընտրվել է Սան Անտոնիոյի քաղաքապետ՝ համառ պայքարում հաղթելով անկախ թեկնածու Լետենցիա վան դեր Պյուտին։ Այս կերպ Այվին Թեյլորը դարձավ Սան Անտոնիոյի պատմության մեջ առաջին սևամորթ կին քաղաքապետը, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին սևամորթ կինը, ով դարձել է միլիոնանոց քաղաքի քաղաքապետ[2][3]։

ԾանոթագրություններԽմբագրել