Այվազ Աբրահամով
Այվազ Աբրահամով (ռուս. աղբյուրներում՝ Էյվաս կամ Իվազ Ավրամով ) (անհայտ[1][2] - 1725[1][2], Գիլան, Իրան[1][2]), XVIII դարի առաջին քառորդի հայ ազատագրական շարժումների գործիչ։
Այվազ Աբրահամով | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1][2] |
Մահացել է | 1725[1][2] |
Մահվան վայր | Գիլան, Իրան[1][2] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Կենսագրություն
խմբագրելԵղել է Իսրայել Օրու և Մինաս Վարդապետի հանձնակատար-սուրհանդակների թվում, որոնք մեծ դժվարությամբ թափանցում էին Երևանի խանությունը, ինչպես նաև Հյուսիսային Կովկասի և Անդրկովկասի հայաբնակ վայրերը և հայերին հուսադրում Ռուսաստանից ակնկալվող օգնությամբ, նախապատրաստում զինված ելույթի։
1707 թվականին Աբրահամովը ցարական արքունիքի հատուկ հանձնարարությամբ ուղարկվել է Կովկաս, Իսրայել Օրու դեսպանության՝ Պարսկաստան կատարելիք ուղևորությունը կազմակերպելու և նրա կարիքները տեղում հոգալու համար։
1718 թվականին Ռուսաստան է տարել Եսայի Հասան-Ջալալյանի երկու նամակները, հասցեագրված Մինաս Վարդապետին և Պետրոս I, որտեղ խնդրվում էր արագացնել ռազմական օգնությունը հայերին։ Պետրոս I պարսկական արշավանքի ժամանակ (1722—1725) Աբրահամովը շամախեցի հայերից կազմած իր ջոկատով միացել է գնդապետ Ն. Մ. Շիպովի զորքերին, նրանց հետ մասնակցել Ռեշտի գրավմանը։ Այստեղ նրա ջոկատը միավորվել է Պետրոս դի Սարգիս Գիլանենցի և Ադազար դի Խաչիկ Ախիջանենցի ջոկատների հետ։ Զոհվել է 1725 թվականի վերջերին, Գիլանում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
Գրականություն
խմբագրել- «Ժամանակագրութիւն Պետրոս դի Սարգիս Գիլանէնցի», «Կռունկ Հայոց աշխարհին», Թիֆլիս, 1863, № 2-3
- Эзов Г. А., Сношения Петра Великого с армянским народом, СПБ, 1898
- Хачатрян А. Н, Армянские войско в XVIII в.. Из истории армяно-русского военного содружество. Е., 1968
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 44)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այվազ Աբրահամով» հոդվածին։ |