Այսելմիեր[1] (հոլ.՝ IJsselmeer [ˌɛi̯səlˈmeːr]), քաղցրահամ արհեստական լիճ կենտրոնական Նիդեռլանդներում՝ նախկին Զյոյդեր Զե ծովածոցի տեղում[2][3]։ Սահմանակցում է հյուսիս-արևելքում Ֆրիզլանդ, հարավում և արևելքում՝ Ֆլևոլանդ, արևմուտքում՝ Հյուսիսային Հոլանդիա մարզերին (պրովինցիա)։ Հյուսիսում Հյուսիսային ծովից բաժանված է 32 կիլոմետր երկարությամբ ձգվող, մոտ 60 մետր հաստությամբ պատնեշով։ Լճի ընդհանուր մակերեսը մոտ 1100 կմ² է, միջին խորությունը՝ 5-6 մետր։ Անվանումը ստացել է Այսել գետից, որը նրա մեջ է թափվում Կետելմեր ոչ մեծ լիճը կտրելով։ Այսելմիերը Արևմտյան Եվրոպայի ամենամեծ քաղցրահամ ջրամբարն է։

Այսելմիեր լիճ
Տեսակարհեստական լիճ և Natura 2000 protected area?
Երկիր Նիդերլանդներ
Երկարություն53 կմ
Լայնություն32 կմ
ԲԾՄ−0,3 մետր
Խորություն9,5 մետր
Մակերես1100 կմ²
Մասն էIJsselmeergebied?
Ավազանի երկիր Նիդերլանդներ
Լիճ հոսող գետIJssel? և Vecht?
Ձևավորում1932
Անվանված էIJssel?
Քարտեզ
Քարտեզ
Կապույտով առանձնացված է Այսելմիեր լիճը
Նավ Այսելմիեր լճում

Ստեղծման պատմություն խմբագրել

Այսելմիերը ստեղծվել է 1932 թվականին Նիդեռլանդների մելիորացիայի համապարփակ պլանի (Զյոյդեր Զեի նախագիծ)[4] արդյունքում՝ նախագծված Կորնելիս Լելիի գլխավորած ինժիներների խմբի կողմից[5]։ Համաձայն այդ պլանի Զյոյդեր Զե ծովածոցը արհեստական ամբարտակով առանձնացվել է Հյուսիսային ծովից։ Ամբարտակը ստացել է Աֆսլյոիտդեիկ անունը։ Գինեսի ռեկորդների գրքում այն գրանցված է որպես աշխարհում գոյություն ունեցող ամենաերկար ծովային պատնեշը (մինչ Հարավային Կորեայում Սեմանգում պատնեշի կառուցումը՝ ավելի քան 33 կմ երկարությամբ)։ Ծովածոցի մի մասը ցամաքեցվել է և դարձել Ֆլևոլանդ մարզը (պրովինցիա), իսկ մյուս մասը դարձել է Այսելմիեր լիճը։ 1975 թվականին Այսելմիեր լիճը բաժանվել է երկու մասի։ Արևմտյան փոքր հատվածը առանձնացվել է Խաուտրիբեիկ ամբարտակով և դարձել առանձին Մարկերմեր լիճը։

Այժմ մասամբ ցամաքեցված Զյոյդեր Զե ծովածոցը նույնպես հնագույնը չէ․ այն առաջացել է Ալմերե լճի տեղում, իսկ այն իր հերթին՝ Ֆլեվոնական ծովի տեղում, որը գոյություն է ունեցել առնվազն Հռոմեական կայսրության Վաղ միջնադարի ժամանակաշրջաններում։

Ժամանակակից վիճակ խմբագրել

Լիճը ծառայում է որպես քաղցրահամ ջրի կարևոր պահուստ և օգտագործվում է գյուղատնտեսական, արդյունաբերական և կենցաղային նպատակներով։ Այն լայնորեն օգտագործվում է ռեկրացիոն նպատակներով, լճում նավարկում են զբոսաշրջային նավեր, ափերին զարգացած է զբոսաշրջությունը։

Ծանոթագրություններ խմբագրել