Այսատու Տունկարա (մարտի 16, 1995(1995-03-16)[1], Փարիզ), ֆրանսիացի ֆուտբոլիստ, որը Ատլետիկո Մադրիդ իսպանական ակումբի պաշտպանն է։

Այսատու Տունկարա
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 16, 1995(1995-03-16)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Փարիզ
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 60 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Կարիերայի վիճակագրություն Խմբագրել

Ակումբային Խմբագրել

 
Այսատու Տունկարան 2012 թվականի դեկտեմբերի 9-ին Juvisy-ի (Պարի ՖԱ (կանայք)) թիմի հետ խաղում դեղին քարտ ստանալիս

Տունկարան իր կարիերան սկսել է Բյուտ Շոմոն ՖԱ ակումբում, որտեղ նա մնացել է մինչև 2008 թվականի աշուն, երբ դարձել է Իսսի լե Մուլինո կանանց ֆուտբոլային ակումբի (Football Féminin Issy-les-Moulineaux) անդամ, որի թիմը այնուհետև Ֆրանսիայի ֆուտբոլի կանանց առաջնությունում էր հանդես գալիս։ 2010 թվականի մրցաշրջանի ավարտին Տունկարան դարձել է Juvisy (Պարի ՖԱ (կանայք)) ակումբի անդամ Ֆրանսիայի ֆուտբոլի կանանց առաջնությունում։

Միջազգային Խմբագրել

Տունկարան ֆրանսիական տարբեր երտասարդական թիմերի անդամ է եղել։ Նրա առաջնախաղը Ֆրանսիայի մինչև 16 տարեկանների առաջնությունում եղել է 2011 թվականի հուլիսի 4-ին Նորվեգիայի հետ[2]։ Տունկարան Ֆրանսիան ներկայացրել է նաև միջազգային մրցույթներում։ 2012 թվականին նա ՈՒԵՖԱ-ի կանանց մինչև 17 տարեկանների առաջնությունում Ֆրանսիայի հավաքականի անդամ էր, որտեղ Ֆրանսիան գրավել է երկրորդ հորիզոնականը։ Նույն տարվա սեպտեմբերին նա հրավիրվել է ներկայացնելու Ֆրանսիան ՖԻՖԱ-ի մինչև 17 տարեկան կանանց 2012 թվականի գավաթին Ադրբեջանում։ Տունկարան նվաճումների է հասել մրցախաղի ամբողջ ընթացքում և խաղացել է եզրափակիչ խաղում, որտեղ Ֆրանսիան պարտության է մատնել Հյուսիսային Կորեայի մինչև 17 տարեկան կանանց հավաքականին տասնմեկ մետրանոց հարվածներով և դարձել է չեմպիոն[3]։ 2013 թվականի օգոստոսին Տունկարան Ուելսում ներկայացրել է Ֆրանսիան մինչև 19 տարեկանների ՈՒԵՖԱ-ի 2013 թվականի առաջնությունում։ Հավաքականը պարտության է մատնել Անգլիայի հավաքականին եզրափակիչ մեծ խաղում և ստացել է չեմպիոնի տիտղոսը։ 2014 թվականի օգոստոսին Այսատուն հրավիրվել է ներկայացնելու Ֆրանսիան ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների կանանց աշխարհի գավաթի ժամանակ Կանադայում[4]։ Ֆրանսիայի հավաքականը գրավել է երրորդ հորիզոնականը։ 2017 թվականին նա Ֆրանսիայի հավաքականի կազմում ներկայացրել է Ֆրանսիան ՈՒԵՖԱ-ի կանանց 2017 թվականի առաջնությունում[5]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. «AMICAL ÄÄNEKOSKI – ÄANENKOSKEN LIIKUNTAPUISTO LUNDI 4 JUILLET 2011»։ FÉDÉRATION FRANÇAISE DE FOOTBALL։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-18-ին։ Վերցված է դեկտեմբերի 29, 2017 
  3. «FIFA U-17 Women's World Cup Azerbaijan 2012 – List of Players»։ FIFA։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-21-ին։ Վերցված է դեկտեմբերի 29, 2017 
  4. «LA LISTE POUR LE MONDIAL CANADIEN»։ FÉDÉRATION FRANÇAISE DE FOOTBALL։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-03-ին։ Վերցված է դեկտեմբերի 29, 2017 
  5. «LES JOUEUSES POUR L'EURO 2017»։ FÉDÉRATION FRANÇAISE DE FOOTBALL։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-03-ին։ Վերցված է դեկտեմբերի 29, 2017 

Արտաքին հղումներ Խմբագրել