Այշա Ամինատա Լայլա Ֆոֆոնա (1957, Բամակո, Մալի - օգոստոսի 16, 2003(2003-08-16), Բամակո, Մալի), մալիացի գրող և թարգմանչուհի։ 1994 թվականին, Mariage: on copie հրատարակումից հետո դարձել է Մալիում առաջին կինը, ով հրատարակել է պատմվածք[1][2]։ Կանանց իրավունքների պաշտպան է, ում աշխատանքներն ուղղված էին մալիական հասարակությունում կանանց կարգավիճակի բարելավմանը[3]։

Այշա Ֆոֆոնա
Ծնվել է1957
ԾննդավայրԲամակո, Մալի
Վախճանվել էօգոստոսի 16, 2003(2003-08-16)
Վախճանի վայրԲամակո, Մալի
Մասնագիտությունվիպասան, դրամատուրգ, թարգմանչուհի և ակտիվիստ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Մալի
ԿրթությունՓարիզի համալսարան, University of Mannheim? և Օքսֆորդի համալսարան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բամակոյում, Մալիում 1957 թվականին, Մալիի առողջապահության նախարար Բենիտյեն Ֆոֆանի (1928-1991) ընտանիքում։ Ավարտելով նախնական կրթությունը Բամակոյում և Բորդոյում, հաճախել է Ն իգերի Նոթր Դամի լիցեյ։ Այնուհետև սկսել է ուսումնասիրել լեզուներ սկզբում Սորբոնում, ապա Մանգեյմի համալսարանում և Օքսֆորդում։ Գերմաներենի, ֆրանսերենի և անգլերենի իր իմացությամբ հետագայում աշախտել է բանավոր և գրավոր թարգմանության բնագավառում։

Նրա առաջին Mariage: on copie պատմվածքը մարտահրավեր է նետում մալիական հասարակության մեջ կանանց դիրքի մասին ավանդական գաղափարներին՝ պատմելով տարբեր խնդիրների մասին, որոնց հետ բախվում են չորս կանայք իրենց ծագման և կարգավիճակի պատճառով։ Նկարագրելով, թե ինչպես են կանայք լուծում ընտանեկան խնդիրները, հեղինակը փորձում է ցույց տալ, որ մալիական հասարակությունը շարժվում է անհրաժեշտ ուղղությամբ[4]։ Երկրորդ La fourmilière պատմվածքը հետմահու հրատարակվել է 2006 թվականին։ Այն բացահայտում է մալիական հասարակության խնդիրները՝ նկարագրելով դրանք, որպես մեծ ընտանիքի կյանք։ Անվանումը ներշնչված է ստորակարգության կառուցվածքով, որոնք համեմատեղելի են նրանց հետ, ովքեր կան մրջյուններո վ լի գաղութներում[5]։

Հիասթափված այն ժամանակից, որը զբաղեցնում է գրքի հրատարակումը, Այշան որոշեց ուղղվել դեպի թատրոնը՝ որպես ավելի ազդեցիկ միջոց իր մտքերը հաղորդելու համար։ 1997 թվականի ապրիլին, առաջին Excellence on fait le ménage պիեսը ցուցադրվեց Բամակոյի Մշակույթի Կենտրոնում։ Քանի որ պիեսը շոշափում էր կային քաղաքականության մեջ կաշառակերության հարցեր, այն իրարանցում առաջացրեց ինչպես դերասանների, այնպես էլ դիտորդների միջև։ Երկրորդ L’Africaine de Paris no 2 պիեսը, որը ցուցադրվեց մեկ տարի հետո, պատմում է մի մալիացու մասին, ով ամուսնացել է տեղաբնիկի հետ միայն նրա համար, որպեսզի իմանա, որ իր առաջին կինը աֆրիկացի է, ում հետ նա ամուսնացել է Փարիզում, իրեն հավակնում է որպես նրա ամուսին, ինչը վրդովեցնում է բոլոր հարազատներին։

Այշան հիշվում էր նաև որպես կանանց իավունքների պաշտպան։ 1988 թվականին նա Մալիի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության հիմնադիրներից մեկն էր։ Նրա աշխատանքները հաճախ սևեռված են Մալիում կանանց հասարակական վիճակի բարելավմանը։

Այշա Ֆոֆոնան 2003 թվականի օգոստոսի 16-ին անսպասելի մահացել է։

Ստեղծագործությունների ընտրանի խմբագրել

Պատմվածքներ

  • Mariage, on copie. Изд. Jamana. 1994. ISBN 2-910454-04-5.
  • La fourmilière: roman. Изд. «La Ruche à livres»/Librairie Traoré. 2006. ISBN 978-99952-50-06-5.

Պիեսներ

  • Excellence on fait le ménage. Արևմտյան Ավստրալիայի համալսարան. 1997. L’Africaine de Paris no 2. Արևմտյան Ավստրալիայի համալսարան.1998

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Debra Boyd-Buggs, Joyce Hope Scott Camel Tracks: Critical Perspectives on Sahelian Literatures. — Africa World Press, 2003. — 296 с. — ISBN 978-0-86543-757-9
  2. «Fofana Aicha». aflit.arts.uwa.edu.au. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  3. Pascal James Imperato, Gavin H. Imperato Historical Dictionary of Mali. — Scarecrow Press, 2008-04-25. — 555 с. — ISBN 978-0-8108-6402-3
  4. «Fofana excellence». aflit.arts.uwa.edu.au. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  5. «Interview Aïcha Fofana». motspluriels.arts.uwa.edu.au. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.