Այնշտայնի նամակը Ռուզվելտին
Այնշտայնի նամակը Ռուզվելտին, նամակ, որն Ալբերտ Այնշտայնը 1939 թվականի օգոստոսի 2-ին ուղարկել է ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին։ Նամակի նախաձեռնողներն ու մեծ մասի հեղինակները հունգարացի տարագիր ֆիզիկոսներ Լեո Սիլարդը, Յուջին Վիգներն ու Էդվարդ Թելլերն էին։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bf/Einstein-Roosevelt-letter.png/350px-Einstein-Roosevelt-letter.png)
Նամակը նախագահի ուշադրությունն էր հրավիրում այն հարցին, որ Նացիստական Գերմանիան ակտիվ հետազոտություններ է իրականացնում, որոնց արդյունքում շուտով կարող է միջուկային զենք ձեռք բերել։ Նամակի հեղինակները նաև կոչ էին անում ԱՄՆ-ում ատոմային լայնամասշտաբ հետազոտություններ սկսել։
Գրման պատմություն
խմբագրելՍըր,
Ֆերմիի և Սիլարդի վերջին մի աշխատանքներ, որոնք ինձ են փոխանցվել ձեռագիր տարբերակով, ստիպում են ինձ ենթադրել, որ ուրանը մոտ ապագայում կարող է վերածվել էներգիայի նոր ու կարևոր աղբյուրի։ Ստեղծված իրավիճակի որոշ ասպեկտներ կարծես թե աչալրջություն և անհրաժեշտության դեպքում արագ գործողություններ են պահանջում կառավարության կողմից։ Ես իմ պարտքն եմ համարում Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստերի ու խորհուրդների վրա։
Վերջին չորս ամիսների ընթացքում Ֆրանսիայում Ժոլիոյի, ինչպես նաև` ԱՄՆ-ում Ֆերմիի և Սիլարդի աշխատանքների շնորհիվ հավանական է դարձել ուրանի խոշոր զանգվածում միջուկային ռեակցիայի հնարավորությունը, ինչի արդյունքում հնարավոր կլինի ազատել նշանակալի չափով էներգիա և ստանալ մեծ քանակությամբ ռադիոակտիվ տարրեր։ Կարելի է գրեթե հավաստի համարել այն, որ նկարագրվածը հասանելի կլինի մոտ ապագայում։
Այս նոր երևույթը կարող է նաև հանգեցնել ռումբի ստեղծմանը, և որ ավելի քիչ հավաստի է` նոր տեսակի բացարձակ հզորության ռումբերի։ Նմանատիպ մեկ ռումբ, որը տեղ կհասցվի նավով և կպայթեցվի նավահանգստում, ամբողջությամբ կոչնչացնի նավահանգիստը` հարակից տարածքներով:Չնայած այդպիսի ռումբերը կարող են չափազանց ծանր լինել օդային տեղափոխման համար։
Միացյալ Նահանգներն ունեն ուրանի աննշան քանակություն։ Դրա արժեքավոր ծագման վայրերը Կանադայում և Չեխոսլովակիայում են։ Լուրջ աղբյուրներ կան Բելգիական Կոնգոյում։
Հաշվի առնելով այս ամենը` ցանկալի չե՞ք համարի արդյոք Դուք կապեր հաստատել կառավարության և մի խումբ ֆիզիկոսների հետ, որոնք ուսումնասիրում են շղթայական ռեակցիայի խնդիրներն Ամերիկայում։ Այդպիսի կապերի համար Դուք կարող եք դիմել մարդու, ով վայելում է Ձեր վստահությունը, և որը կկարողանա ոչ պաշտոնապես կատարել հետևյալ պարտավորությունները.
- կապ պահել պետական հաստատությունների հետ, տեղեկացնել նրանց հետազոտությունների մասին և նրանց անհրաժեշտ խորհուրդներ տալ`մասնավորապես, ԱՄՆ-ն ուրանով ապահովելու հարցում,
- համագործակցել փորձնական աշխատանքների արագացմանը, որոնք այժմ ընթանում են համալսարանական լաբորատորիաների ներքին միջոցների հաշվի` ներգրավելովանհրաժեշտ գույքով ապահովված մասնավոր անձանց և արդյունաբերական լաբորատորիաներ։
Ինձ հայտնի է, որ Գերմանիան ներկայումս դադարեցրել է ուրանի վաճառքն իր գրաված չեխոսլովական աղբյուրներից։ Այս քայլերը միգուցե հասկանալի դառնան, եթե հաշվի առնենք, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարի որդի ֆոն Վայցզեկկերը գործուղվել է Բեռլինի կայզեր Վիլհելմի ինստիտուտ, որտեղ ներկայումս կրկնվում են ուրանի վերաբերյալ ամերիկյան աշխատանքները։
Անկեղծորեն Ձեր` Ալբերտ Այնշտայն[1]
Նամակի նախաձեռնողը եղել է Սիլարդը, որը 1939 թվականի սկզբին իմացել է ուրանի շղթայական ռեակցիայի բացահայտման մասին և գիտակցել է նացիստների կողմից ռազմական արդյունավետության մեջ դրա կիրառման հնարավորության մասին։ ԱՄՆ-ի իշխանություններին ուղղված կոչին մեծ հեղինակություն տալու համար նա որոշել է ներգրավել նաև Այնշտայնին։ 1939 թվականի հուլիսին Սիլարդն ու Վինգերը հանդիպել են Այնշտայնին, որն արագ գնահատել է իրավիճակի լրջությունն ու գերմաներենով կազմել է Պետդեպարտամենտին ուղարկվելիք նամակի նախագիծը[2]։
Այն բանից հետո, երբ Վինգերը նամակն անգելերն է թարգմանել ու մեքենագրել է այն, հարց է ծագել, թե ով կարող է այն արագորեն հասցնել նախագահ Ռուզվելտին։ Նախ քննարկվել է նամակը հանձնել հայտնի ավիատոր Չարլզ Լինդբերգին, սակայն վերջինս ռադիոյով ելույթ է ունեցել ԱՄՆ-ի` եվրոպական հակամարտությանը չխառնվելու օգտին և դրական է խոսել հիտլերյան ռեժիմի մասին։ Այդ պատճառով նամակը հանձնվել է ծանոթ բանկիր Ալեքսանդր Սաքսին, որը պարբերաբար հանդիպում էր նախագահի հետ։ Նա, սակայն, ամբողջությամբ չի արդարացրել հույսերն ու նամակն իր մոտ պահել է երկու ամիս, մինչև 1939 թվականի հոկտեմբերի սկիզբ։ Վերջապես հոկտեմբերի 11-ին, արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո, նամակը հանձնվել է Ռուզվելտին` Սիլարդի բացատրական երկտողի հետ[2]։
Հետևանքներ
խմբագրելՌուզվելտը Ստանդարտների ազգային բյուրոյից Լայման Բրիգսին նշանակել է Ուրանի կոմիտեի ղեկավար` ուսումնասիրելու այն խնդիրները, որոնք նշված են եղել նամակում։ 1939 թվականի նոյեմբերին կոմիտեն զեկուցել է Ռուզվելտին, որ ուրանի օգտագործումը թույլ կտա ստեղծել ոչնչացնող ուժով օժտված այնպիսի զինատեսակ, որը կգերազանցի նախկինում հայտնի ցանկացած զենքի։ ԱՄՆ-ում ստեղծվել է ատոմային զենք ստեղծելու սեփական նախագիծը։ 1939 թվականի հոկտեմբերի 19-ին Ռուզվելտն Այնշտայնին պատասխան նամակ է ուղարկել, որտեղ շնորհակալություն է հայտնել տեղեկատվության համար և տեղեկացրել է նախագծի իրագործման սկզբնական քայլերի մասին[3]։
Ինքը` Այնշտայնը, այդ աշխատանքներին չի մասնակցել։ Հետագայում նա ափսոսանք է հայտնել այդ նամակի հետևանքների համար[4] և բացատրել է իր շարժառիթները[5].
Պատմաբանները տարբեր կերպ են գնահատում Այնշտայնի նամակի պատմական նշանակությունը։ Մի մասը կարծում է, որ այն որոշիչ մղիչ ուժ է եղել` ատոմային զենք ստեղծելու համար, որոշները (օրինակ, Ա. Պայսը) ենթադրում են, որ այդ դերն աննշան է, և Մանհեթենյան նախագծի զարգացման համար որոշիչ են եղել 1941 թվականին իրականացված անգլիական հետախուզության տեղեկությունները[6]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Текст перевода. Текст на языке оригинала см. в сборнике: Albert Einstein’s Letters to President Franklin Delano Roosevelt.
- ↑ 2,0 2,1 Айзексон, 2015, Глава «Письмо».
- ↑ Albert Einstein’s Letters to President Franklin Delano Roosevelt.
- ↑ Scientist Tells of Einstein’s A-bomb Regrets. The Philadelphia Bulletin, 13 May 1955. (PDF document from the Swiss Federal Archives from Internet Archive.) and Einstein, Albert (11 1947). «Atomic War or Peace». Atlantic Monthly.
- ↑ «Национальная идея :: Статьи». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Пайс А. Научная деятельность и жизнь Альберта Эйнштейна. — М.: Наука, 1989. — С. 436. — 568 с. — ISBN 5-02-014028-7
Գրականություն
խմբագրել- Айзексон, У. Эйнштейн. Его жизнь и его Вселенная. — М.: Corpus, 2015. — 832 с. — ISBN 978-5-17-079635-9
Արտաքին հղումներ
խմբագրել- Олег Акимов. История науки Атомной эры.
- «Albert Einstein's Letters to President Franklin Delano Roosevelt». E-World. 1997. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 6-ին.(անգլ.)
- Roosevelt correspondence with Einstein and Szilard, FDR library(անգլ.)