Այխան Ֆերզուխ

ֆուտբոլիստ

Այխան Ֆերզուխ օղլի Աբասով (ադրբ.՝ Ayxan Fərzux oğlu Abbasov, օգոստոսի 25, 1981(1981-08-25)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Այխան Ֆերզուխ
Քաղաքացիությունը  Ադրբեջան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 25, 1981(1981-08-25)[1] (42 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 164 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Կենսագրություն խմբագրել

Սկսել է ֆուտբոլ խաղալ 7 տարեկանում, Բաքու քաղաքի ազիզբեկովյան շրջանի Բուզովնա բնակավայրի «Սդյուշոր» սպորտային դպրոցում։ Նրա առաջին մարզիչն էր Բեյուկագա Աբասովը։

Խաղացել է Ադրբեջանի ֆուտբոլի ազգային երիտասարդական և պատանեկան (մինչև 17 և մինչև 19) հավաքականների կազմում։

Մեծ ֆուտբոլային կարերիան սկսել է «Խազրի Բուզովնա» ակումբում։ 1997/98 մրցաշրջանի ընթացքում ակումբի կազմում խաղացել է մինչև 18 տարեկանների բարձրագույն առաջնությունում։

Այնուհետև 6 տարի անցկացրել է «Շաֆա» (Բաքու) ակումբում։

2004-2005 թվականներին խաղացել է «Թուրան» (Թովուզ), 2006-2007 թվականներին` «Ինտեր» (Բաքու) ակումբներում։

2007/08 թվականների խաղաշրջանն սկսել է «Արազ» (Իմիշլի) ֆուտբոլային ակումբում։ ՈւԵՖԱ-յի գավաթի առաջնությունում մասնակցել է լեհական «Գրոցլին» ակումբի դեմ երկու խաղերին, որի արդյունքում իմիշլիական ակումբը դուրս է մնացել առաջնությունից[2]։ Այս անհաջողությունից հետո ակումբի նախագահը վերաձևափոխել է ակումբը, և Աբասովը տեղափոխվել է «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբ։

«Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբում հանդես է եկել 4 տարի, 15 համարի ներքո։ 2011/12 խաղաշրջանում խաղացել է «Թուրան» (Թովուզ) ակումբում։

Ձեռքբերումներ խմբագրել

  • 2001 թվականին «Շաֆա» ակումբի կազմում, իսկ 2009 թվականին՝ «Ղարաբաղ» ակումբի կազմում դարձել է Ադրբեջանի գավաթակիր[3].

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այխան Ֆերզուխ» հոդվածին։