Այլանթ բարձրաբուն

բույսերի տեսակ
Այլանթ բարձրաբուն
Այլանթ բարձրաբուն
Այլանթ բարձրաբուն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Սիմարուբազգիներ (Simaroubaceae)
Ցեղ Երկնածառ (Ailanthus)
Տեսակ Այլանթ բարձրաբուն (A. altissima)
Միջազգային անվանում
Ailanthus altissima

Այլանթ բարձրաբուն (լատին․՝ Ailanthus altissima), սիմարուբազգիների ընտանիքին պատկանող ծառատեսակ։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Ծառի բարձրությունը հասնում է մինչև 30 մետրի։ Բունը հարթ է, գորշամոխրավուն, սաղարթը լայն ձվաձև է։ Ընձյուղները ծածկված են թեթևակի աղվամազով, դեղնաշագանակագույն են։

Տերևները բարդ են՝ կենտ փետրաձև, 45-60 սմ երկարությամբ, կազմված 13-25 տերևիկներից։ Ծաղիկները երկսեռ են կամ արական, հավաքված 10-20 սմ երկարությամբ ծաղկափթթություններում։ Պտուղները երկարավուն են, անկանոն ռոմբաձև, սերմը գտնվում է կենտրոնում։

Ծաղկում է հունիսին, պտուղները հասունանում են հոկտեմբեր-նոյեմբերին։

Վայրի վիճակում տարածված է Չինաստանում։ Հայաստանում մշակվում է 19-րդ դարի վերջերից։ Հատկապես շատ է տարածված Զանգեզուրում, որտեղ սխալմամբ «վայրի ընկուզենի» է անվանվում։

Տարածում խմբագրել

Հաջողությամբ է աճում ծովի մակերևույթից մինչև 1500-1600 մ բարձրությունների վրա։ Շատ չորադիմացկուն և բավականին ջերմասեր ու լուսասեր բույս է։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Առատ արմատային մացառներ է տալիս, որի շնորհիվ մեծ հաջողությամբ օգտագործվում է հակաէրոզիոն տնկարկներում։ Շատ արագ է աճում։ Լավ է դիմանում քաղաքի յուրահատուկ պայմաններին։

Կիրառություն խմբագրել

Վեգետատիվ օրգանները տհաճ հոտ են արձակում։ Նպատակահարմար է օգտագործել Հայաստանի ցածրադիր շրջաններում, փլվածքների, ձորակների, հողալիցքերի, սողքերի, ավազների ամրացման համար, դաշտապաշտպան անտառաշերտերում, քարքարոտ, անբերրի հողամասերում։ Բազմանում է սերմերի և արմատային մացառների միջոցով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լ. Վ. Հարությունյան (1983). Քո շրջապատի ծառերը. Երևան: «Սովետական գրող». էջ 22.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այլանթ բարձրաբուն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այլանթ բարձրաբուն» հոդվածին։