Այզեա Ռեշադ Մքլին (անգլ.՝ Isaiah Rashad McClain, մայիսի 16, 1991(1991-05-16), Չաթանուգա, Թենեսի, ԱՄՆ), ամերիկացի ռեփեր և երգերի հեղինակ։

Այզեա Ռեշադ
Ռեշադը 2014 թվականի փետրվարին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունIsaiah Rashad
Ի ծնե անունԱյզեա Ռեշադ Մքլին
Նաև հայտնի է որպեսIsaiah Rashad
Ծնվել էմայիսի 16, 1991 (32 տարեկան)
Չատանուգա, Թենեսի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ
ՄասնագիտությունՌեփեր, երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
Գործունեություն2009-ներկա
ԼեյբլTop Dawg Entertainment
 Isaiah Rashad Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

Երաժշտական կարիերան սկսել է 2009 թվականին, սակայն ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել 2013 թվականին՝ Top Dawg Entertainment (TDE) ձայնագրման լեյբլի հետ պայմանագիր ստորագրելուց հետո[1]։ 2013 թվականի հոկտեմբերին նա այդ լեյբլի մյուս անդամների հետ հանդես եկավ BET Hip Hop Awards մրցանակաբաշխությունում[2]։ Նույն տարվա դեկտեմբերին նա զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը «HipHopDX» օնլայն ամսագրի կազմած «Տարվա ծագող աստղ» ցանկում[3]։

2014 թվականի հունվարի 28-ին թողարկվեց «Cilvia Demo» կոչվող նրա առաջին մինի ալբոմը, որն արժանացավ երաժշտական քննադատների բարձր գնահատականին և Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցրեց 40-րդ հորիզոնականը[4][5]։ 2014 թվականի մարտից նա մեկնեց համերգային շրջագայությունների ռեփեր Սքուլբոյ Քյուի հետ, որի նպատակն էր գովազդել Քյուի «Oxymoron» ալբոմը[6]։ Նույն տարվա մայիսին ամերիկյան «XXL» ամսագիրը Ռեշադին ընդգրկեց իր ամենամյա «Freshman» ցանկում, որում ընդգրկվում են լավագույն նորեկ ռեփերները[7]։

2016 թվականի սեպտեմբերի 2-ին վաճառքի դուրս եկավ Ռեշադի «The Sun's Tirade» անվանումը կրող առաջին ստուդիական ալբոմը[8]։ Արժանանալով քննադատների բարձր գնահատականին[9], այդ ալբոմը թողարկման առաջին շաբաթում ունեցավ 19,000 օրինակի վաճառք և զբաղեցրեց 17-րդ հորիզոնականը Billboard 200-ում[10]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ
  • «The Sun's Tirade» (2016)
Մինի ալբոմներ
  • «Cilvia Demo» (2012)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «TDE Inks New Artist Isaiah Rashad». Vibe. 2013 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  2. «Kendrick Lamar, A$AP Rocky, Slaughterhouse Among BET Hip Hop Awards Cypher Participants». HipHopDX. 2013 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. «The 2013 HipHopDX Year End Awards | Discussing Lil' Wayne, Drake & Many More Hip Hop Artists». HipHopDX. 2013 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. «Reviews for Cilvia: Demo [EP] by Isaiah Rashad». Metacritic. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  5. Tardio, Andres (2014 թ․ փետրվարի 5). «Hip Hop Album Sales: Week Ending 2/2/2014 | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales». HipHopDX. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  6. «ScHoolboy Q Is Going On Tour With Vince Staples And Isaiah Rashad». XXL. 2014 թ․ հունվարի 28. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  7. «XXL Freshmen 2014 Cover Revealed». XXL. 2014 թ․ մայիսի 5. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  8. «Isaiah Rashad Taps Kendrick Lamar, Jay Rock for 'The Sun's Tirade'». Rap-Up. 2016 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  9. «Reviews for The Sun's Tirade by Isaiah Rashad». Metacritic. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  10. «Hip Hop Album Sales: Travis Scott Earns First #1 Album With "Birds In The Trap Sing McKnight"». HipHopDX. 2016 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել