Այդ տղաները (կտավ)
Էդուարդ Իսաբեկյանի կտավը
«Այդ տղաները», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 1987 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահում[1]։
Այդ տղաները | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդուարդ Իսաբեկյան |
տարի | 1987 |
բարձրություն | 151 սանտիմետր |
լայնություն | 140 սանտիմետր |
նյութ | կտավ և յուղաներկ |
գտնվում է | Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ |
հավաքածու | Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Նկարագրություն
խմբագրելԻսաբեկյանը բնության գրկում պատկերել է երեք երիտասարդների, որոնցից երկուսը հեծնել են ձիերին, երրորդը փորձում է սանձահարել ծառս եղած ձիուն։ Նկարիչը ստեղծել է ավյունով լի պատանիների կերպար, վարգի պատրաստվող ձիերի հարմոնիկ միասնության տեսարանը փոխանցում է երիտասարդ ոգու ուժը։
Կտավի քսվածքը լայնավրձին է, գունաշարը՝ կապտաշագանակագույն՝ կարմիր, կապույտ և դեղին շապիկների գունային ընդգծմամբ, ինչն ակնարկում է հայկական դրոշի եռագույնը՝ նկարին հաղորդելով խորհրդանշական իմաստ։ Հետևում ֆոնին երևում է Արարատ լեռը[2]։
Տվյալներ
խմբագրել«Այդ տղաները» 1987, կտավ, յուղաներկ, 151×140 սմ, Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Այդ տղաները»
- ↑ «Էդուարդ Իսաբեկյան Ցուցասրահ 2013». izi.TRAVEL (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.