Այդողան Թոփալ

համշենահայ երգիչ

Այդողան Թոփալ (թուրքերեն՝ Aydoğan Topal, 1982[1], Տրապիզոն, Թուրքիա), համշենահայ երգիչ։ Ստեղծագործում է համշենահայերեն, թուրքերեն, լազերեն[2]։

Այդողան Թոփալ
Բնօրինակ անունթուրքերեն՝ Aydoğan Topal
Ծնվել է1982[1]
Տրապիզոն, Թուրքիա
Երկիր Թուրքիա և Տրապիզոն
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժիշտ
ԳործիքներՍտեղնային, լարային, հարվածային նվագարաններ
Գործունեություն2009 թվականից մինչև ներկա
ԿրթությունԱնատոլիական համալսարան
Կայքhayagitaran.am/2014/05/id-4462.html

Կենսագրական տվյալներ խմբագրել

Այդողան Թոփալը ծնվել է 1982 թվականին Թուրքիայի Հանրապետության Տրապիզոն քաղաքում։ Նախնիները ծագումով Արդվինի նահանգի Հոփա շրջանի Հենդեք գյուղից են[2]։

1999 թվականին ավարտել է Հոփայի վարժարանը։ 2000 թվականին ընդունվել է Ստամբուլի Անատոլիական համալսարանը։ Ավարտելուց հետո մշտական բնակություն է հաստատել Ստամբուլում[2]։

Ակտիվորեն մասնակցում է համշենահայությանը նվիրված ժողովներին և համշենահայության պահպանմանն ուղված միջոցառումներին[2]։

Երաժշտական գործունեություն խմբագրել

Այդողան Թոփալը մանուկ հասակից զբաղվել է երաժշտությամբ։ Սովորել է ստեղնային, լարային, հարվածային նվագարաններ, գրել է երգեր։ Ելույթներ է ունեցել երաժշտական բազմաթիվ խմբերի հետ։ Արվեստի ասպարեզում նրան ճանաչում բերեցին իր 2009 թվականին թողարկված «Հեյյամո» և 2012 թվականին թողարկված «Քուզեյ» (հյուսիս) խտասկավառակները, որոնցում նա երգում է համշենահայերեն, թուրքերեն և լազերեն երգեր։ Այդ երգերից մի քանիսը հենց ինքն է գրել։ Այդողան Թոփալը երգում է նաև «Կարմատե» (լազերեն նշանակում է ջրաղաց) խմբում[2]։

Նրա առավել հայտնի երգերից է Արդէցուքը («Ardesuk»)։

 
-

Քա՛, թուն ինձի համա՞թա, օրթի’,
Քուլաս օրթի’, լա մի’, օրթի’,
Յէս էգօղ չիմ ան աշխարան, օրթի’,
Թուն ձիձաղի, լա’ մի, օրթի։

***

Գալաշէ փէչօղ ա,օրթի՛,
Արդէցուքնիյէթ սըրփօղ ա,
Ինձիգի օբօլ էնիս անա,
Թաք քուքքու մէ գանչօղ չա։

***

Թուն շիմին վաան ասնիս անա,
Լուսնիկա մէ փօսն էնգօղ ա,
Մէդօղումին մէշնիվա, օրթի՛,

Քէզի համա լուս էնօղ ա[2]։
 

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել