Մանուկ Աբեղյան փողոց (Երևան)

(Վերահղված է Այգեստանի 2-րդ փողոցից)

Մանուկ Աբեղյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասում։ Անվանումն ստացել է հայագետ, հասարակական գործիչ, գրականագետ, լեզվաբան, բառարանագիր, բանահավաք, պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, արևելահայերենի արդի ուղղագրության հեղինակ Մանուկ Աբեղյանի պատվին։

Մանուկ Աբեղյան
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
Երկարություն120
ՍկիզբԵՊՀ
ԱվարտՍայաթ-Նովայի պողոտա

Տվյալներ խմբագրել

Սկսվում է Երևանի պետական համալսարանի մոտակայքից, ձգվում դեպի հարավ-արևմուտք՝ թիվ 3 տան կամարով հասնելով Սայաթ-Նովայի պողոտայի վերջնամասին (թիվ 35 և 37 շենքերի միջև)։ Գտնվում է Նիկոլ Աղբալյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի փակուղու միջև[1]։

Նախկինում կոչվել է Այգեստանի 2-րդ փողոց։ Ներկայիս անվանումն ստացել է Երևանի ավագանու 2022 թվականի մարտի 15-ի որոշմամբ, որով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասի մի շարք փողոցներ անվանակոչվել են մեծանուն համալսարանականների անուններով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջ 373, Երևան քաղաքի փողոցների անվանումները
  2. «Երևանի Այգեստանի 8 փողոցներ նոր անուններ կունենան՝ Մանուկ Աբեղյան, Նիկոլ Աղբալյան, Սերգեյ Մերգելյան, Գևորգ Ջահուկյան». news.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 29-ին.