Նիկոլ Աղբալյան փողոց (Երևան)
Նիկոլ Աղբալյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասում։ Անվանումն ստացել է հասարակական-քաղաքական գործիչ, գրականագետ, մանկավարժ, Հայաստանի առաջին հանրապետության կրթության նախարար Նիկոլ Աղբալյանի պատվին։
Նիկոլ Աղբալյան | |
---|---|
Քաղաք | ![]() |
Համայնք(ներ) | Կենտրոն վարչական շրջան |
Սկիզբ | ԵՊՀ |
Ավարտ | Սայաթ-Նովայի պողոտա |
Տվյալներ
խմբագրելՍկսվում է Երևանի պետական համալսարանի մոտակայքից, ձգվում դեպի հարավ-արևմուտք՝ հասնելով Սայաթ-Նովայի պողոտայի վերջնամասին (թիվ 35 շենքի մոտ)։ Գտնվում է Ալեք Մանուկյան և Մանուկ Աբեղյան փողոցների միջև[1]։
Նախկինում կոչվել է Այգեստանի 1-ին փողոց։ Ներկայիս անվանումն ստացել է Երևանի ավագանու 2022 թվականի մարտի 15-ի որոշմամբ, որով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասի մի շարք փողոցներ անվանակոչվել են մեծանուն համալսարանականների անուններով[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջ 373, Երևան քաղաքի փողոցների անվանումները
- ↑ «Երևանի Այգեստանի 8 փողոցներ նոր անուններ կունենան՝ Մանուկ Աբեղյան, Նիկոլ Աղբալյան, Սերգեյ Մերգելյան, Գևորգ Ջահուկյան». news.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 29-ին.