Այանդա Դենգե (անգլ.՝ Ayanda Denge, 1982, Պորտ Էլիզաբեթ, Eastern Cape, Արևելյան Կապ, ՀԱՀ - մարտի 24, 2019(2019-03-24)[1], Քեյփթաուն, ՀԱՀ, Քեյփթաուն, ՀԱՀ), հարավաֆրիկացի տրանսգենդեր կին, որը սեռական ստրկության է ենթարկվել։ Պաշտպանել է տրանսգենդերների և սեռական ստրկության մեջ հայտնված մարդկանց իրավունքները և հանդես է եկել մարմնավաճառության ապաքրեականացման օգտին[2]։ Եղել է նաև Սեռական աշխատողների կրթության և պաշտպանության Նպատակային խմբի նախագահը։

Այանդա Դենգե
Ծնվել է1982
ԾննդավայրՊորտ Էլիզաբեթ, Eastern Cape, Արևելյան Կապ, ՀԱՀ
Մահացել էմարտի 24, 2019(2019-03-24)[1]
Մահվան վայրՔեյփթաուն, ՀԱՀ
Քաղաքացիություն ՀԱՀ
Մասնագիտությունsex worker
Զբաղեցրած պաշտոններSex Workers Education & Advocacy Taskforce?, Asijiki Coalition for the Decriminalisation of Sex Work? և Women's Legal Centre Trust v President of the Republic of South Africa?

Կենսագրություն խմբագրել

Այանդա Դենգեն կոսա ժողովրդի ներկայացուցիչներից է, ովքեր բնակվում են Հարավային Աֆրիկայի Արևելյան Քեյփ նահանգի առաափնյա տարածքում։ Մեծացել է Պորտ Էլիզաբեթ քաղաքում[3]։ Դենգեն սկսել է մարմնավաճառությամբ զբաղվել Յոհանեսբուրգում, հետագայում աշխատել է նաև Հարավային Աֆրիկայի այլ քաղաքներում՝ ներառյալ Հարարե, Դուրբան, Քեյփթաուն, Պորտ Էլիզաբեթ, Վիկտորիա։ 15 տարի զբաղվել է մարմնավաճառությամբ[3]։

Եղել է Սեռական աշխատողներ կրթության և պաշտպանության նպատակային խմբի (SWEAT) նախագահ, հանդես է եկել տրանսգենդերների, սեքս-աշխատողների իրավունքների պաշտպանության և սեքսուալ աշխատանքի ապաքրեականացման օգտին[4]։ SWEAT-ում Դենգեն վերապատրաստել է 50 հրահանգիչների և հանդես եկել որպես զեկուցող քաղցկեղի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և սեռական աշխատանքի հետ կապված մարդու իրավունքների պաշտպանության հարցերի իրազեկման վերաբերյա[3]։

2015 թվականի օգոստոսին Դենգեն, մարդու իրավունքների մյուս պաշտպանների հետ միասին, Քեյփթաունում հիմնել է «Դեպի հետ ճանապարհ չկա» (Asijiki) կոալիցիան, որը դեմ է սեռական աշխատանքի ապաքրեականացմանը։ Կազմակերպությունը բաղկացած է սեքս-աշխատողներից, ակտիվիստներից, մարդու իրավունքների պաշտպաններից, իսկ կառավարման կոմիտեն բաղկացած է Սեքս-աշխատողների շարժումից (Sisonke), Կանանց իրավական կենտրոնից (WLC), Սեռական աշխատողների կրթության և պաշտպանության նպատակաային խմբից (SWEAT) և Sonke Gender Justice-ից[5]։

2016 թվականին Դուրբանում ՁԻԱՀ-ի միջազգային համաժողովի ժամանակ նա հարցազրույց էր տվել Daily Vox-ին, որտեղ ասել է.

  Տրանսգենդեր լինելը դա կրկնակի դոզա չէ, դա խարանի և խտրականության եռակի դոզան է։  

Անձնական կյանք խմբագրել

Դենգեն ապրել է Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում։ Մինչ Հելեն Բոուդենի բուժքույրերի տուն տեղափոխվելը որոշ ժամանակ ապրել է փողոցում։ Նախկին բուժքույրերի տունը պատկանում է նահանգի կառավարությանը, բայց անօրինականորեն զբաղեցված էր «Վերականգնիր քաղաքը» վարձակալների խմբի կողմից, որը պայքարում էր մատչելի բնակարան ձեռք բերելու համար, և վերանվանվել է Ահմեդ Կատրադայի տան։ 2019 թվականի փետրվարին նա ընտրվել է որպես այդ տան ղեկավար։

Մահ խմբագրել

2019 թվականիի մարտի 24-ին Դենգեն սպանվել է իր իսկ սենյակում։ Նրան դանակահարել են ու թողել պառկած հատակին[6]։ Հաղորդվել է, որ Դենգեի սենյակը դրսից կողպված է եղել կողպեքով, և միայն այն ժամանակ, երբ տան ղեկավարը նրա բարեկեցությունից մտահոգվելով զննել է սենյակը պատուհանից, նկատել է նրա մարմինը հատակին։ Էլեկտրականությունն անջատված է եղել, ինչի պատճառով շենքը գիշերն ամբողջովին մթության մեջ է եղել։ Դենգեն ապրում էր ոմն մեկի հետ, որը սպանությունից հետո անհետացել է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://reclaimthecity.org.za/reclaim-the-city-announcement-our-comrade-ayanda-denge-was-fatally-stabbed-26-march-2019/
  2. By Mary-Anne Gontsana (2019 թ․ մարտի 26). «Housing activist killed in occupied Cape Town building». GroundUp News (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Ayanda Denge | SWEAT». web.archive.org. 2017 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  4. Lizeka Maduna (2016 թ․ հուլիսի 21). «Transgendered sex workers face a triple threat of stigma». The Daily Vox (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  5. Ashleigh Furlong (2015 թ․ օգոստոսի 28). «Coalition launched to decriminalise sex work». GroundUp News (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  6. «Mystery surrounds murder of trans activist, Ayanda Denge». www.iol.co.za (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.