Ամփիկտիոն (դիցաբանություն)

Ամփիկտիոն, կամ Ամֆիկտիոն (հին հուն․՝ Ἀμφικτύων), հին հունական դիցաբանությունում[2][3] Դևկալիոնի (ով կառուցել էր տապանը ջրհեղեղի ժամանակ) և Պյուրրայի երկրորդ որդին[4]: Նրան էին վերագրում Դելփյան-Թեմոպիլյան ամփիկտիոնիայի ստեղծումը։ Ըստ առասպելի, Ամփիկտիոնը նախապես թագավորել է Թերմոպիլեում: Ամուսնանալով Աթենքի թագավորի աղջկա հետ[5]՝ Ամփիկտիոնը գահընկեց է անում իր աներոջը և ղեկավարում պետությունը։ Մի շարք առասպելների համաձայն, Ամփիկտիոնը քաղաքը ձոնում է Աթենասին, այն անվանելով Աթենք[6]: Ամփիկտիոնի իշխանության ժամանակ Աթենք է այցելել Դիոնիսոսը և որոշ ժամանակ հյուրընկալվել նրա տանը։ Հետագայում Ամփիկտիոնին Աթենքից արտաքսել է Էրիքթոնիոսը[7][8]։

Ամփիկտիոն
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար և մարդ, որը հնարավոր է՝ հորինված է
Սեռարական
Երևի համընկնում էAmphictyon?
ՀայրԴևկալիոն
ՄայրՊյուրրա
Քույր/ԵղբայրՀելլեն
ԱմուսինCranae?
ԶավակներItonus?[1] և Physcus?

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Итон // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1894. — Т. XIIIа. — С. 598.
  2. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.72
  3. Pseudo-Apollodorus, Bibliotheca 1. 7. 2
  4. Схолии к Гомеру. Одиссея X 2 // Гесиод. Полное собрание текстов. М., 2001. С.92
  5. Pausanias, Description of Greece, 1. 2. 6
  6. Юстин. Эпитома Помпея Трога II 6, 9
  7. Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 16:
  8. Pseudo-Apollodorus, Bibliotheca 3. 14. 6