Ամրակ, գրենական պիտույք նախատեսված թղթերի ամրացման համար։ Այն իրենից ներկայացնում է հատուկ ձևով կորացված 10-12 սմ երկարությամբ մետաղալար։ Բացի իր ուղիղ գործառույթից այն կարող է օգտագործվել որպես պտուտակ, պոկերի խաղանիշ, ատամմաքրիչ, ագռավուկ, նյութ ձկնորսական կարթերի կեռիկների համար, ինչպես նաև որպես հողագործական կամ այգեգործական գործիք։

Ամրակ
Ենթակատեգորիաfastener
 • clip Խմբագրել Wikidata
Նյութպողպատ Խմբագրել Wikidata
Տրամագիծ0,78 միլիմետր Խմբագրել Wikidata
Ամրակների տեսակներ

Պատմություն խմբագրել

13-րդ դարում թերթերի ամրացման համար հայտնվեցին ինքնատիպ «արագակարներ»․ թղթի վերևի ձախ անկյունում կտրվածք էին անում և նրա միջով անց էին կացնում կտորե ժապավեն։ Այնուհետև մեծ տարածում գտան գնդասեղները, որը 1935 թվականին հնարել էր ամերիկացի բժիշկ Ջոն Հաուին։ Նյու Յորքի գործավարները հայտնաբերեցին, որ գնդասեղներով կարելի է ամրացնել ավելի քան 10 թերթ։ Գնդասեղները հարմար չէին, ծռվում էին, թղթի վրա թողնում էին ոչ գեղեցիկ հետքեր և արյունոտ բծեր։

1867 թվականին Սեմուել Ֆեյեմն առաջարկեց հագուստների պիտակներն ամրացնելու համար օգտագործել մետաղալարե զսպանակներ, որոնք էլ գրասենյակներում սկսեցին օգտագործվել ամրակի փոխարեն։ 1899 թվականին նորվեգացի ինժեներ Վոլեր Յուխանը, փորձարկելով զսպանակե մետաղալարի կտորները, ստեղծեց ամրակների մի քանի հաջողված տարբերակներ և իր հայտնագործման համար արտոնագիր ստացավ։ Բայց Վոլերը այդ նախագծին ուշադրություն չդարձրեց, և 1900 թվականին ամերիկացի գիտնական Կոռնելիուս Բրոսնանը արտոնագրեց ամրակ, որն ստացավ «Konaclip» անվանումը։ Սակայն այդ գրասենյակային պարագան իր ժամանակակից տեսքն ստացավ անգլիական «Gem Manufacturing» ֆիրմայի ջանքերով, որն էլ այդ թվականին արտադրեց «Gem» ամրակը երկու դասական օվալների տեսքով։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

 
Ամրակի հուշարձան Նորվեգիայում
  • Նորվեգացիների համար ամրակն ունի սիմվոլիկ նշանակություն։ Այն կապված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված հերոսական արարքի հետ։ 1940 թվականին զավթելով երկիրը՝ ֆաշիստները օկուպացված ղեկավարությանը նշանակեցին իշխանության գլուխ և տեղաբնակներին արգելեցին հագուստի վրա կրել արտաքսված Հակոն 7-րդ թագավորի ինիցիալներով կոճակներ և նշաններ։ Այդ ժամանակ էլ Նորվեգացիներն սկսեցին կոճակների փոխարեն օգտագործել ամրակներ, որոնք էլ դարձան ազգային միասնության և հակամարտության խորհրդանշան։ Քաղաքացիների այդ քայլը չմոռացվեց, նաև ի պատիվ գիտնականի՝ 1990 թվականին Օսլոյում տեղադրվեց ամրակի հուշարձան։
  • 1999 թվականին ամրակի հայտնաբերման 100-ամյակի առթիվ Նորվեգիայում թողարկեցին դրոշմանիշեր։
  • Ուրալի Միասս քաղաքում տեղադրված է ամրակի հուշարձան, որի բարձրությունը 9մ 28 սմ է։ Հուշարձաններ կան նաև նվիրված կոճգամին, կարկինին, մկրատին և քանոնին։ Ամրակի հուշարձանը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում[1], ռեկորդի պաշտոնական գրանցումը կատարվել է 2010 թվականի մայիսի 4-ին։
  • Բելգիացի Ժանին Վան դեր Մայրեն ամրակի շնորհիվ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Նա 22025 ամրակներից շղթա է հավաքել, որի երկարությունը 820մ է։
  • 1996 թվականի հուլիսի 13-24-ը Սինգապուրի «Boon Lay Community Centre» երիտասարդական ակումբի 40 անդամները 20 ժամում ամրակներից ստեղծեցին 15,02կմ երկարությամբ շղթա։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամրակ» հոդվածին։