Ամստերդամի դրոշ (հոլ.՝ Vlag van Amsterdam), Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամի պաշտոնական դրոշը։ Ընդունվել է 1975 թվականի փետրվարի 5-ին[1]։

Ամստերդամի դրոշ
Տեսակհամայնքի դրոշ
Երկիր Նիդերլանդներ
Իրավասության տարածքԱմստերդամ
Հարաբերություն3:2
Ընդունված էփետրվարի 5, 1975
Գույներկարմիր, սև և սպիտակ
Պատկերված էթեք խաչ

Դրոշ խմբագրել

Դրոշը բաղկացած է երեք հավասար հորիզոնական շերտերից՝ կարմիր, սև, կարմիր։ Սև շերտի վրա տեղակայված են երեք թեք սպիտակ խաչեր։ Դրոշի տեսքը հիմնված է Ամստերդամի զինանշանի հերալդիկ վահանի նախագծի վրա։

Նշանակություն խմբագրել

Դրոշի գույները գալիս են քաղաքի զինանշանի վահանի գույներից։ Գույների հստակ նշանակությունը հայտնի չէ։ Համաձայն Ամստերդամի կառավարության՝ դրանք առաջացել են Պերսեյն ընտանիքի զինանշանից․ այդ ընտանիքը ուներ հզոր ազդեցություն մայրաքաղաքում։

Նիդերլանդների մյուս երկու քաղաքների՝ Դորդրեխտի և Դելֆտի զինանշաններում միջին շերտագիծը խորհրդանշում է ջուրը։ Այդպիսով, միջին շերտը կարող է նշանակել Ամստել գետը։

Այդօրինակ գույներ և խաչեր կան Աուդեր-Ամստել և Ամստելվեն քաղաքների դրոշներում։

Ծանոթագրություններ խմբագրել