Ամպելոպսիս ակոնիտոտերև

բույսերի տեսակ
Ամպելոպսիս ակոնիտոտերև
Ամպելոպսիս ակոնիտոտերև
Ամպելոպսիս ակոնիտոտերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խաղողածաղկավորներ (Vitales)
Ընտանիք Խաղողազգիներ (Vitaceae)
Ցեղ Վայրի խաղող (Ampelopsis)
Տեսակ Ամպելոպսիս ակոնիտոտերև (A. aconitifolia)
Միջազգային անվանում
Ampelopsis aconitifolia

Ամպելոպսիս ակոնիտոտերև (լատին․՝ Ampelopsis aconiti folia), խաղողազգիների ընտանիքի, ամպելոպսիս ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Լիանա է՝ 2-3 մ բարձրությամբ։ Ընձյուղները մերկ են։ Տերևները 3-5 բլթականի են, խոր, թաթաձև կտրատված։ Բլթակները նույնպես իրենց հերթին խոր փետրաձև կտրատված և նոսր են՝ խոշոր ատամներով։ Վերևի կողմից մերկ են, ներքևի կողմից նույնպես մերկ կամ շղերի ուղղությամբ մազմզուկապատ, հաճախ՝ կարմրավուն։ Վահանիկները մանր են, մերկ։ Պտուղները սկզբում բաց նարնջագույն են, այնուհետև՝ դեղին, հասունները՝ կապույտ, 0,6 սմ տրամագծով։ Ծաղկում է օգոստոսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Տարածվածություն խմբագրել

Վայրի վիճակում հանդիպում է հյուսիսային Չինաստանում։ Երևանում մշակվում է 1966 թվականից։ Աչքի է ընկնում արագ աճով և բարձր դիմացկունությամբ։ Հաջողությամբ է աճում նաև Վանաձորում։ Հեռանկարային է Հայաստանի ստորին և միջին լեռնային գոտիների համար։

Կիրառություն խմբագրել

Առատորեն ծաղկում և պտղաբերում է, դեկորատիվ բարձրարժեք բույս է։ Էկոլոգիական խումբը' VI: Մշակության հավանական շրջանները' 7, 9-10, 18-20, 23-25, 27-28, 31-32[1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 213։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամպելոպսիս ակոնիտոտերև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամպելոպսիս ակոնիտոտերև» հոդվածին։