Ամու Հաջի[3] (պարս.՝ عمو حاجی, օգոստոսի 20, 1928(1928-08-20), Dezh Gah, Dezh Gah Rural District, Dehram District, Farashband County, Ֆարս, Իրան - հոկտեմբերի 23, 2022(2022-10-23)[1], Farashband County, Ֆարս, Իրան[2][4]), իրանցի ճգնավոր է։ Հայտնի է նրանով, որ ավելի քան 60 տարի չի լվացվել[5]։

Ամու Հաջի
պարս.՝ عمُّو حاجی
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 20, 1928(1928-08-20)
ԾննդավայրDezh Gah, Dezh Gah Rural District, Dehram District, Farashband County, Ֆարս, Իրան
Մահացել էհոկտեմբերի 23, 2022(2022-10-23)[1] (94 տարեկան)
Մահվան վայրFarashband County, Ֆարս, Իրան[2]
Քաղաքացիություն Պահլավական Իրան և  Իրան
Մասնագիտությունճգնավորություն

Ամու Հաջին ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենակեղտոտ մարդ։

Կենսագրություն խմբագրել

Ամու Հաջին ծնվել է 1928 թվականի օգոստոսի 20-ին Իրանի -+ գյուղում։ Նրան Հաջի են անվանել համագյուղացիները, իսկական անունը հայտնի չէ։ Ամու Հաջին ապել է գետնափոր խրճիթում։ Մտահոգվելով, որ օճառն ու ջուրը կարող են հիվանդություն առաջացնել, նա չի լողացել ավելի քան 60 տարի։ Նա կերել է գտած սատկած կենդանիների միսը, ջրափոսերից է ջուր խմել, ծխամորճ ծխել կենդանիների արտաթորանքով։

Մահ խմբագրել

Ամու Հաջին ապրել է 94 տարի, չնայած այն բանին, որ իր համոզմունքներին համաձայն հակահիգիենիկ կյանք է վարել։ Նա մահացել է լվացվելուց անմիջապես հետո, երբ 60 տարվա դադարից հետո. նրան համոզել են և նա առաջին անգամ լվացվել է։ Մահը վրա է հասել 2022 թվականի հոկտեմբերի 23-ին Ֆերրաշբենդ[4] քաղաքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Iran : l’homme «le plus sale du monde» est mort à 94 ansLe Parisien.
  2. 2,0 2,1 2,2 مردی که نیم قرن حمام نرفت؛ «عمو حاجی» در ۹۴ سالگی درگذشتEuronews.
  3. Клодия Хэммонд Искусство отдыха. Как качественно отдыхать в эпоху вечной занятости. — Litres, 2022-05-15. — 471 с. — ISBN 978-5-04-243757-1
  4. 4,0 4,1 «Iranian man who didn't wash for half a century dies at 94 - BBC News». web.archive.org. 2022 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. «Iran : Amou Haji, l'homme "le plus sale du monde" est mort à l'âge de 94 ans». ladepeche.fr (ֆրանսերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել