Ամուսնացած կին, կին որն ամուսնացել է տղամարդու հետ։

Հասկացության ծագումը խմբագրել

Ռուսերեն «ժենա», թուրքերեն «կյուն», անգլերեն «queen» հանգում են նույն հնագույն արմատին՝ «կենա», ինչը նշանակում է «կին»[1]։ Երբ տղամարդը խոսում է իր կնոջ մասին, նա օգտագործում է «իմ կինը» արտահայտությունը։

Նկարագրություն խմբագրել

Ամենօրյա կյանքում օգտագործում են նաև սխալ հասկացություն՝ քաղաքացիական կին , այսինքն կին, որն ամուսնական կապի մեջ է գտնվում տղամարդու հետ, ապրում է նրա հետ, համատեղ տնտեսություն է վարում, երեխա է մեծացնում, սակայն իր հարաբերություններն օրինական կարգով չի գրանցել, այսինքն նրանց ամուսնությունը չի գրանցվել։ Չգրանցված ամուսնությունը կենցաղում անվանում են քաղաքացիական ամուսնություն։ Քաղաքացիական ամուսնության հոմանիշ է համարվում չգրանցված ամուսնությունը։ Իրավաբանորեն քաղաքացիական ամուսնություն և քաղաքացիական կին հասկացությունները չեն ընդունվում։

Որոշ երկրներում, օրինակ Կանադայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Պորտուգալիայում, ՀԱՀ-ում, Շվեդիայում, Նորվեգիայում, Իսլանդիայում և Արգենտինայում օրենսդրությունն ընդունում է նաև միասեռ ամուսնությունները։ Այս երկրներում «կին» տերմինը կիրառվում է ամուսիններից յուրաքանչյուրի նկատմամբ։

  Բարի ու չար կանանց մասին խոսքեր․ Լավ կինն իր ամուսնու գլուխը սանրով սանրում է ու փաղաքշում նրան։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Самовосстановитель древнего языка».

Գրականություն խմբագրել