Ամյուկ, Ամակ, Ամեկ, Ամիք, Ամկոբերգ, Ամկուբերդ, Ամոք, Ամակ, Ամք, Ամքար, Համոկ, Համուկ, Քար-Ամկո, բերդ (ամրոց) Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Առբերանի գավառում, Վան քաղաքից հյուսիս, Ամիկ թերակզու ծայրակետում, բարձրաբերձ քարաժայռի վրա։ Գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից։ Միջին դարերում եղել է Գնունիների, ապա՝ Արծրունիների սեփականությունը։ 1021 թ. հետո Արծրունիների վերջին տիրույթները գտնըվում էին Ամյուկում և նրա շրջակայքում։ Ամյուկը միջնադարյան Հայաստանի անառիկ ու անմատչելի բերդերից էր և շատ հաճախ հիշատակվում հայ մատենագիրների երկերում։ Հետագայում Ամյուկի ստորոտներում հիմնադրվում է Ամիկկայա գյուղը։ Շրջակայքում հայտնաբերվել են ուրարտական սեպագրեր։ Արդյոք նույնը չէ Փ. Բյուզանդի հիշատակած Ամոքի հետ[1]։

Ամյուկ
Տեսակամրոց
Վարչական միավորՎանի մարզ
Գտնվում է ափինՎանա լիճ
Երկիր Թուրքիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 219 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 323