«Ամի և Ամիլ»՝ ֆրանսիական միջնադարյան պոեմ է անբաժան ընկերների մասին։

Ամին և Ամիլը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրchanson de geste? և էպոս
Երկիր Ֆրանսիայի թագավորություն
Բնագիր լեզուհին ֆրանսերեն
Հրատարակվել է1200
 Ami et Amile

Պոեմը պահպանվել է միակ ձեռագրով, գրված տասը վանկանի բանաստեղծությամբ, բանաստեղծության տները միացված են առձայնույթներով, ամեն մի տունը ավարտվում է կարճ բանաստեղծությամբ։

Բովանդակություն խմբագրել

Ամին և Ամիլը ծնվել են տարբեր ընտանիքներում և բոլորովին տարբեր տարածքներում, բայց նույն օրը և մեծացել են իրար շատ նման, ինչպես երկվորյակները (նրանց շփոթում էին անգամ սեփական կանայք)։ Նրանք հանդիպում են իրար պատանեկան տարիքում, և այդ պահից նրանց կապում է մի անքակտելի ընկերություն։ Նրանք երկուսն էլ մասնակցում են բրետոնացիների դեմ Կառլոս Մեծի կողմից գլխավորվող պատերազմին։ Ամին ամուսնանում է Լուբիայի (Lubias)՝ չար մեգերայի հետ, ով թունավորում է Ամիի կյանքը։ Ամիլը դառնում է Բելիսսանտի՝ կայսեր աղջկա սիրեկանը։ Որպեսզի չխայտառակի աղջկան, ում մասին տեղեկացնում է դավաճան Արդրեն (Լուբիայի հորեղբայրը), Ամին դատական մենամարտի ժամանակ փոխարինում է ընկերոջը և հաղթանակ տանում։ Սակայն բոլորը նրան դնում են Ամիլի տեղը, կայսրի հրամանով նա պարտավոր էր ամուսնանալ Բելիսսանտի հետ։ Այդ արարքի պատճառով նա բորոտ է դառնում։ Շուտով ընկերները նորից են փոխվում տեղերով, և Ամիլը երջանիկ ապրում է երիտասարդ կնոջ հետ, այն ժամանակ, երբ Լուբիան տնից վռնդում է բորոտ ամուսնուն։ Ամին երևակայում է, որ նա կարող է առողջանալ Ամիլի երեխաների արյան մեջ մաքրվելով։ Ամիլը իմանում է այդ մասին և սպանում է իր տղաներին, Ամինն առողջանում է, իսկ երեխաները հրաշալի կերպով վերադառնում են իրենց կյանքին։ Հետագայում Երուսաղեմից վերադառնալիս նրանք երկուսն էլ հիվանդանում և մահանում են նույն օրը։

Շարունակությունը՝ «Ժուրդան դե Բլև»-ում, Ամիի թոռան մասին։

Ծագում խմբագրել

Հնարավոր է, որ ստեղծագործության հիմքում դրված է, ինչ-որ մի վանական առասպել (արձանագրվել է լատինական Ռաուլյա լե Տուրտյե (Տորտարիա) բանաստեղծական ուղերձում, որը գրվել է մոտ 1109 թվականին, այսինքն ավելի շուտ, քան պոեմը, այնուհետև Vita sanctorum Amici et Amelii լատինական վարքագրությունում, Բովեյից Վինեստայի «Հայելի»-ում և 12-13-րդ դարերի շատ այլ գրական հուշարձաններում։ Այս առասպելն ամենայն հավանականությամբ ունի ֆոլկլորային ծագում։

Հրատարակում խմբագրել

  • Hofmann К. Amis et Amiles und Jourdains de Blaivies. Zwei altfranzösische Heldengedichte des kerlingischen Sagenkreiser. Nach der Pariser Handschrift zum ersten Male herausgegeben. Erlangen, 1852.
  • То же, изд. 2-е — Erlangen, 1882.
  • Ami et Amile, chanson de geste publiée par P.F.Dembowski. Paris, 1969 (CFMA, № 97).

Գրականություն խմբագրել

  • Михайлов, Андрей Дмитриевич Французский героический эпос. Вопросы поэтики и стилистики. — М.: Наследие, 1995. — С. 257. — 176-179, 360 с. — 1000 экз. — ISBN 5-201-13233-2