Ամիր Շաֆի Մուհամադ Սաբբահ (արաբ․՝ عامر شفيع‎‎), փետրվարի 14, 1982(1982-02-14)[1], Ամման, Հորդանան, հորդանանցի ֆուտբոլիստ, Հորդանանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ալ- Վիխդատ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ։

Ամիր Շաֆի
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 14, 1982(1982-02-14)[1] (42 տարեկան)
ԾննդավայրԱմման, Հորդանան
Քաղաքացիություն Հորդանան
Կրոնիսլամ
Մասնագիտությունֆուտբոլիստ

Վաղ տարիներ խմբագրել

Ամիր Շաֆին մեծացել է Ջեբել ալ-Հաշմի Ալ-Շամալիում, որտեղ նա հաճախել է դպրոց և ֆուտբոլ խաղացել, անցկացրել է իր երիտասարդության տարիները, խաղացել է այնպիսի ֆուտբոլիստների հետ ինչպիսին էր Ռամի Էլ-Խինդին։

Ակումբային կարիերան խմբագրել

Ամիր Շաֆին սկսել է իր ֆուտբոլային կարիերան որպես կիսապաշտպան, իսկ հետո դարձել է դարպասապահ։ «Ալ-Յարմուկ» ակումբում մի քանի տարի խաղալուց հետո ընտրվել է Հորդանանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահը։ 2004, 2011 և 2015 թվականներին Ասիայի գավաթի մրցաշարերում իր հաջող խաղերից հետո նա ցանկանում էր գնալ Եվրոպա, սակայն ելնելով ընտանեկան պայմաններից չի կարողացել թողնել Հորդանանը։

Միջազգային կարիերա խմբագրել

Ամիր Շաֆին իր առաջին միջազգային խաղն անցկացրել է Հորդանանի ազգային հավաքականում 2002 թվականի օգոստոսի 17-ին՝ Քենիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ կայացած ընկերական հանդիպման ժամանակ, որն ավարտել է ոչ-ոքի։ Հորդանանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում իր անցկացրած խաղերի (136 խաղ) քանակով համարվում է ռեկորդ։

Վիճակագրությունը հավաքականում խմբագրել

2017 թվականի հունիսի 17-ի դրությամբ-ի դրությամբ
Հորդանան
Թվական Խաղեր Գոլեր
2002 11 0
2003 6 0
2004 13 0
2005 1 0
2006 11 0
2007 4 0
2008 6 0
2009 7 0
2010 8 0
2011 17 0
2012 12 0
2013 14 0
2014 4 0
2015 14 0
2016 7 0
2017 5 0
Արդյունք 141 0

Նվաճումներ խմբագրել

  Հորդանան «Ալ- Ֆայսալ»

  • Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի գավաթակիր (1)։ 2005
  • Հորդանանի գավաթակիր (1)։ 2005

  Հորդանան «Ալ- Վիխդատ»

  • Հորդանանի չեմպիոն (6)։ (2007, 2009, 2011, 2014, 2015, 2016)
  • Հորդանաին գավաթակիր (4)։ 2009, 2010, 2011, 2014
  • Հորդանանի FA Shield հաղթող (2)։ 2008, 2010
  • Հորդանանի սուպերգավաթակիր(5)։ 2008, 2009, 2010, 2011, 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.

Արտաքին հղումներ խմբագրել