Ամերիկյան մարդագայլը Լոնդոնում

Ամերիկյան մարդագայլը Լոնդոնում (անգլ.՝ An American Werewolf in London), 1981 թվականի գեղարվեստական ֆիլմ[10], ռեժիսոր ՝ Ջոնա Լէնդիս[11]։ Կինովարձույթում է հայտնվել 1981 թվականի օգոստոսի 21-ին։ Չնայած սովորական սարսափ ֆիլմի մանրամասներին, միևնույն ժամանակ ֆիլմը պարունակում է մի շարք կատակերգական պահեր[12]։

Picto infobox cinema.png
Ամերիկյան մարդագայլը Լոնդոնում
անգլ.՝ An American Werewolf in London
Ամերիկյան մարդագայլը Լոնդոնում.jpg
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[1][2][3]
Flag of the United States.svg ԱՄՆ[1][2][4]
Ժանրwerewolf film?, սարսափ ժանրի կատակերգություն, սև կատակերգություն և կինոկատակերգություն
Թվականօգոստոսի 21, 1981[5] և ապրիլի 30, 1982[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Լենդիս
ՊրոդյուսերGeorge Folsey?, Ջոն Փիթերս և Փիթեր Գուբեր
Սցենարի հեղինակՋոն Լենդիս
ԴերակատարներDavid Naughton?, Ջեննի Էգատեր, Գրիֆին Դան, Ջոն Վուդվայն, Ֆրենկ Օզ, Joachim Tennstedt?, Rita Engelmann?, Heinz Petruo?, Brian Glover?, Heinz Theo Branding?, Manfred Lehmann?, Patrick Ryan?, Rik Mayall?[7], Sydney Bromley?[7], Lila Kaye?[7], Alan Ford?[7], Ջոն Լենդիս[7], Vic Armstrong?[7], Մայքլ Քարթեր[7], Ալբերտ Մոուսես[7] և Դևիդ Սկոֆիլդ
ՕպերատորՌոբերտ Պենտեր
ԵրաժշտությունԷլմեր Բեռնստայն
ՄոնտաժՄալքոլմ Քեմփբել
Պատմվածքի վայրԼոնդոն, Անգլիա, Յորքշիր և Պիկադիլի հրապարակ[8][9]
Նկարահանման վայրԼոնդոն, Hay Bluff?[8][9], Թրաֆալգարյան հրապարակ[8] և Twickenham Film Studios?[8]
ԿինոընկերությունPolyGram Filmed Entertainment և Barris Industries?
Տևողություն97 րոպե
An American Werewolf in London Վիքիպահեստում

ՍյուժեԽմբագրել

Ամերիկացի երկու ուսանողներ՝ Դեվիդը և Ջեկը, գիշերները լիալուսնի ժամանակ ճանապարհորդում են Անգլիայի խուլ վայրերով, նրանց վրա հարձակվում է վագրի չափեր ունեցող հսկայական գայլի նման անհայտ կենդանի։ Արդյունքում, մահացու հոշոտվելով, Ջեկը մահանում է։ Տեղի բնակիչները կրակելով գազանին՝ փրկում են Դեվիդին։ Դեվիդին անգիտակից վիճակում տեղափոխում են Լոնդոնի հիվանդանոց։ Գյուղի ոստիկանության պաշտոնական վարկածի համաձայն՝ Ջեկին սպանել է փախստական գիժը։ Դեվիդը հսկայական գայլի նման կենդանու հարձակումից հետո քերծվածքներ է ստացել կրծքի և այտերի վրա։ Կենդանին կուրծքն ու այտը հասցրել է կծել այն բանից առաջ, երբ բնակիչները գնդակահարել են նրան, իսկ, գնդակահարվելուց հետո, գիտակցությունը կորցրած Դեվիդի աչքի առաջ վերածվեց մեռած մարդու։ Դևիդը երազում մղձավանջներ էր տեսնում, մասնավորապես՝ տեսնում է, որ ինքը ինչ-որ սարսափելի գազանի կերպարով անցնում է անտառով և հոշոտում է անտառային այծյամին, իսկ հետո, Լոնդոնի հիվանդանոցում և բուժքույր Ալեքսի տանը, հայտնվում է Ջեկի դիակը քայքայվող սարսափելի ուրվականը և հայտնում է, որ նրանց վրա հարձակվել է հսկայական մարդագայլ և, որ շուտով Դևիդը ինքն է դառնալու մարդագայլ։ Ջեկը Դեվիդին առաջարկում է ինքնասպան լինել մինչև հերթական լիալուսին հասնելը, հակառակ դեպքում դա կարող է չափազանց լուրջ վտանգ ներկայացնել շրջապատի համար։ Սակայն Դեվիդը չի հավատում Ջեկին։ Նրա մոտ սիրավեպ է սկսվում բուժքույր Ալեքսի հետ, ում մոտ նա տեղափոխվում է հիվանդանոցից դուրս գրվելուց հետո։

Դեվիդը Սքոթլանդ Յարդի ոստիկաններին պատմում է իր վր հարձակված հրեշի մասին, սակայն ոստիկանները նրան չեն հավատում։ Ոստիկանությունը չի հավատում նաև Հիրշուի հիվանդանոցի սեփական հետքաննությունն անցկացրած բժշկին, նույնպես չի հավատում (նա գնացել էր գյուղ և վախեցած տեղացիներին հարց ու փորձ արել մարդագայլի մասին)։ Բժիշկ Հիրշը ցանկանում է Դեվիդին վերադարձնել հիվանդանոց լրացուցիչ հետազոտություն անցկացնելու համար, սակայն չի հասցնում։

Լիալուսնի գալուստով, ինչպես և կանխատեսել էր Ջեկը, Դևիդը տառապանքների մեջ վերածվում է հսկայակա գազան-մարդագայլի, և գնում է Լոնդոնի փողոցներ՝ զոհերին գտնելու համար։ Նրա զոհերը դառնում են գիշերային դատարկ մետրոյում անգլիացին, ամուսնական զույգն ու քաղաքային աղբանոցի անօթևանները։ Լուսաբացին նա արթնանում է կենդանաբանական այգում՝ գայլերի վանդակում, ամբողջությամբ մերկ, բայց ոչինչ չէր հիշում երեկվա գիշերից։ Թերթերում հարապարակվեցին մարդագայլ Դեվիդի կողմից գիշերը հոշոտված վեց մարդկային զոհերի մասին։ Կինոթատրոնում, որտեղ մտնում է Դեվիդը, նրան է մոտենում Ջեկը և կրկին համառորեն խնդրում է ինքնասպան լինել և նրան ծանոթացնեում իր վեց մարդկային զոհերի ուրվականներին, այլապես հեթական դժբախտությունն անխուսափելի կլինի։ Սակայն Դևիդի ինքնասպանության փորձերը ապարդյուն են լինում, և գիշերը նա կրկին հրեշ է դառնում՝ սկսելով հարձակվել մարդկանց վրա և սպանել նրանց (նա կինոթատրոնում, գիշերային սեանսի ժամանակ, կրծում է հեռուստադիտողներին և ճակատագրի չար հեգնանքով նաև քննիչ Սքոթլանդ Յարդին, որը Դևիդի գործով հետաքննություն էր վարում և չէր հավատում մարդագայլի գոյությանը)։ Այս անգամ ոստիկանությունը մարդագայլին ուժասպառ անելով տեղափոխում են փակուղի։ Օգնության եկած Ալեքսը փորձում է հանդարտեցնել Դեվիդ-մարդագայլին՝ սիրո խոստովանությամբ։ Բայց, երբ նա մռնչալով նետվում է Ալեքսի վրա, ոստիկանները նրան գնդակահարում են։ Մահացած Դեվիդը, վերադառնում է նորմալ մարդկային վիճակի։ Ալեքսը՝ տեսնելով Դևիդին մեռած, դառը լաց է լինում։

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Դեյվիդ Նոտոն Դեյվիդ Կեսսլեր Դեյվիդ Կեսսլեր
Դան Գրիֆֆին Ջեկ Գուդման Ջեկ Գուդման
Ջեննի Էգատեր Ալեքս Պրաիս բուժքույր Ալեքս Պրաիս
Ջոն Վուդվաին] Ջեյ Էս Խիրշ բժիշկ Ջեյ Էս Խիրշ
Լաիլա Կէի մատուցողուհի մատուցողուհի
Ֆրենկ Օզ Կոլլինզ / Միսս Պիգգի պարոն Կոլլինզ / Միսս Պիգգի
Դեվիդ Շյոֆիլդ տեգեր խաղացող տեգեր խաղացող
Ջոն ԼԵնդիս ամուսին, выброшенный в окно ամուսին, выброшенный в окно

ՊարգևներԽմբագրել

Ֆիլմն արժանացել է Օսկար մրցանակի՝ լավագույն գրիմի (Ռիկ Բեյքեր) համար, սարսափ ֆիլմի և լավագույն գրիմի համար՝ «Սատուրն» մրցանակի, ինչպես նաև «Սատուրնի» մրցանակի երկու անվանակարգերի՝ լավագույն սցենարի և լավագույն դերասանուհու համար։

ՇարունակությունԽմբագրել

1997 թվականին նկարահանվել է «Ամերիկյան մարդագայլը Փարիզում» ֆիլմը, որը մասամբ Լենդիսի ֆիլմի շարունակությունն է։ Բնօրինակ ֆիլմի դերասաններից և նկարահանող խմբից ոչ ոք չի մասնակցել սիքվելին։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել