Ամերիկյան ժիգոլո (ֆիլմ)

«Ամերիկյան ժիգոլո» (անգլ.՝ American Gigolo), ամերիկյան քրեական մելոդրամա՝ նկարահանված 1980 թվականին։ Ռեժիսորը և սցենարի հեղինակը Փոլ Շրեդերն է։

Picto infobox cinema.png
Ամերիկյան ժիգոլո
անգլ.՝ American Gigolo
Ամերիկյան ժիգոլո (ֆիլմ).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա[1][2], քրեական[1], էրոտիկ ֆիլմ և միստիկ ֆիլմ
ԹեմաԼոս Անջելեսի ոատիկանության վարչություն
Թվական1980 և մայիսի 15, 1980[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓոլ Շրեդեր[4][5][1][…]
ՊրոդյուսերՋերրի Բրուքհայմեր[5]
Սցենարի հեղինակՓոլ Շրեդեր[5]
ԴերակատարներՌիչարդ Գիր[4][1][2][…], Լոուրեն Հաթոն[1][2][6], Հեկտոր Էլիզոնդո[1][2], Բիլ Դյուկ[1][2], Nina van Pallandt?, E. Brian Davies?, Քերոլ Քուկ[1], Macdonald Carey?[1], Richard Derr?[7], Ուիլյամ Դոզիե[1], Carol Bruce? և Ֆրենսիս Բերգեն
ՕպերատորՋոն Բեյլի
ԵրաժշտությունՋորջիո Մորոդեր
ՄոնտաժՌիչարդ Հելսի
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
Նկարահանման վայրԿալիֆոռնիա և Մալիբու
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն112 րոպե
Բյուջե4 800 000 $
Շահույթ22 000 000 $[8]

ՍյուժեԽմբագրել

Ջուլիան Քեյը ժիգոլո է. նրա բիզնեսը կանանց հաճույք պատճառելն է։ Ջուլիանն ապրում է հիանալի կյանքով՝ հագնվում է ճաշակով, վարում է շքեղ ավտոմեքենա։ Հանդիպումներից մեկի ժամանակ նա ծանոթանում է Միշել Սթրաթոնի՝ բարձրաստիճան քաղաքական գործչի կնոջ հետ։ Միշելը դժբախտ է ամուսնական կյանքում։ Նա աստիճանաբար տարվում է Ջուլիանով և զույգը սկսում է պարբերաբար հանդիպել։

Ջուլիանի հաճախորդներից մեկին սպանում են։ Սպանության գիշերը Ջուլիանը մեկ այլ կնոջ` Լիզա Ուիլյամսի հետ էր, որը չի ուզում վկայություն տալ, որովհետև վախենում է կորցնել իր հեղինակությունը։ Իրավիճակը էլ ավելի է վատանում և Ջուլիանը հասկանում է, որ իրեն ուզում են դավել։ Գործակալ Սանդեյը հարցաքննության ժամանակ Ջուլիանին հասկացնում է, որ նա է գլխավոր կասկածյալը։

Ջուլիանը սկսում է թաքնվել ոստիկանությունից։ Նա օգնություն է խնդրում կավատ Լեոնից, սակայն վերջինս հրաժարվում է օգնել։ Արդյունքում փոխադարձ հայհոյանք ու ծեծկռտուք է սկսվում, որի ժամանակ Լեոնը պատշգամբից ընկնում և մահանում է, չնայած որ Ջուլիանը փորձում էր նրան փրկել։

Վերջիվերջո Ջուլիանը հանձնվում է ոստիկանությանը։ Անսպասելիորեն Միշելը դատապաշտպաններ է վարձում և ալիբի ներկայացնում, ասելով, որ իբր, ինքը սպանության օրը Ջուլիանի հետ է եղել։

Դերասանների ընտրությունԽմբագրել

ԴերերումԽմբագրել

ՄրցանակներԽմբագրել

1981 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակին՝ երկու անվանակարգում.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումԽմբագրել