Ամերիկյան ավտոմոբիլային թանգարան

Ամերիկյան ավտոմոբիլային թանգարան(անգլ.՝ LeMay - America's Car Museum), թանգարան Տակոմա քաղաքում, Վաշինգտոն։ Թանգարանը հարակից է Տակոմա գմբեթին և բացվել է 2012 թվականի հունիսի 2-ին[1]։ Այստեղ ցուցադրված մեքենաներից շատերը թանգարանին է նվիրել Հարոլդ Լեմեյի ընտանիքը։

Ամերիկյան ավտոմոբիլային թանգարան
Տեսակավտոմոբիլային թանգարան և թանգարանի շենք
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՎաշինգտոն
ՎայրՏակոմա
Հիմնադրվել էհունիսի 2, 2012
Այցելուներ400 000 մարդ
Կայքlemaymuseum.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Մանրամասները խմբագրել

 
Ամերիկյան Ավտոմոբիլային Թանգարանի մուտքը

Հարոլդ Լեմեյը «Հարոլդ Լեմեյի ձեռնարկություն» կազմակերպության սեփականատերն է և հավաքել է մասնավոր ավտոմեքենաների՝ աշխարհում ամենամեծ հավաքածուն[2]։ Նրա մահից հետո Տակոմա քաղաքը նվիրաբերեց 10 ակր հողատարածք Տակոմա գմբեթի կողքին գտնվող այն թանգարանին, որը պարունակում էր իր մեքենաներից որոշ հավաքածու։ Հավաքածուի մեծ մասը մնացել է Լեմեյի ընտանեկան հավաքածուի մեջ, որը գտնվում է Մարիմաունթում՝ Սպանաուեյ քաղաքի մոտակայքում։ Թանգարանն ունի 165,000 քառակուսի մետր ցուցահանդեսային տարածք[3] և պարունակում է 350 մեքենաների պատկերասրահ, որտեղ պատկերված են այն ավտոմեքենաները, որոնք աչքի են ընկնում իրենց արագությամբ, տեխնոլոգիայով և դիզայնով, ինչպես նաև դրանք շատ կարևոր դեր ունեն ավտոմեքենաների մշակույթում։ Շենքում կան նաև հուշանվերների խանութներ, արհեստանոցներ, դասախոսությունների սրահներ, պատկերասրահներ, հանդիսությունների սրահներ և սրճարաններ, որոնք ղեկավարում է Նակկարատո Ռեստորանային խումբը ՝ Գորդոն Նակկարատոյի գլխավորությամբ[4]։

 
Ամերիկյան Ավտոմոբիլային Թանգարանի գլխավոր հարկը

Երկրորդ հարկից, հիմնական հարկից և բակից տեսարան է բացվում դեպի քաղաքի կենտրոն Տակոմա, Կոմմենսեմենտ ծովածոց և Օլիմպիական լեռներ։ Թանգարանի սահմաններից դուրս կա 3 հեկտար բակ և ակումբի շենք՝ նախատեսված ավտոմեքենաների ակումբների համար։ Բացօթյա տարածքը հարմար է ավտոմոբիլային ցուցահանդեսների, աճուրդների, փոխանակման հանդիպումների, ավտոակումբի միջոցառումների և նոր ավտոմեքենաների փորձարկման համար[5]։

Թանգարանն ունեցել է «Club Auto» արբանյակային վայրեր Տակոմայում, Քըրքլանդում, Վաշինգտոնում և Լակեվուդում, Կոլորադո[6]։

Հովանավորներ խմբագրել

Թանգարանի ենթադրյալ արժեքը կազմում է 100 մլն դոլար։ Թանգարանին 15 միլիոն դոլար նվիրաբերեց Հարոլդ Լեմեյի կինը՝ Նենսի Լեմեյը։ Տակոմա քաղաքի կողմից թանգարանին նվիրաբերված հողը գնահատվում է 17 միլիոն դոլար[2]։

Վաշինգտոնի Ամերիկյան Ավտոմոբիլային Ասոցիացիան (ԱԱԱ) այսօրվա դրությամբ կատարել է ամենախոշոր կորպորատիվ նվիրատվությունը իր 2008 թվականի պարտավորությամբ ՝ 1,6 մլն դոլարի չափով[7]։ Թանգարանի մյուս խոշոր հովանավորներն են ՝ Բոնհամսը, Boeing-ը, Նյուզ Թրիբունը և պետական ֆերմերային ապահովագրությունը։ Այլ հովանավորներ են նաև հանդիսանում տարբեր ավտոակումբներ և քաղաքացիներ ամբողջ աշխարհում։

Թանգարանի ճարտարապետը Լոս Անջելեսի «LARGE architecture» ընկերությունն է։ Սիթլի JTM կազմակերպությունը եղել է թանգարանի գլխավոր կապալառուն[փա՞ստ]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jonathan Schultz (2012 թ․ հունիսի 4), «After a Decade of Planning, LeMay Museum Opens», The New York Times (wheels blog)
  2. 2,0 2,1 Nicole Brodeur (2012 թ․ մայիսի 27), «Tacoma's LeMay car museum honors the American automobile», Seattle Times
  3. Alan Rider (2012 թ․ մայիսի 25), «A Car Hoard, Pruned to a Collection, Gets a Fitting Home», The New York Times, Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին
  4. «Classics cafe now open at LeMay Museum», The News Tribune, Tacoma, Washington, 2012 թ․ հունիսի 6, Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 12-ին, Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  5. Berthon, David (2013 թ․ փետրվարի 5). «Museum honours America's love affair with the car». Drive.com.au. Fairfax Media. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. Club Auto, LeMay Museum, Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 16-ին, Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  7. LeMay Lands AAA Donation(չաշխատող հղում) Business Examiner (2008-09-08). Retrieved on 2009-01-22.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան ավտոմոբիլային թանգարան» հոդվածին։