Ամերիկա գացող հարսնացուն

«Ամերիկա գացող հարսնացուն», Վահան Թոթովենցի պատմվածքներից, որը գրել է 1920 թվականին։ Վահան Թոթովենցի գրական հարուստ բազմաժանր ժառանգությունը իր թեմատիկ ատաղձով և լեզվաոճական մկարդակով ներկյացնում է մի ուրույն գեղարվեստական համակարգ, որ ձևավորվեց ու հասունացավ հայ ազգային–քաղաքական երեք տարբեր գոյապայմաններում՝ արևմտահայ, սփյուռքահայ, խորհրդահայ։ Ըստ էության սերելով արևմտահայ գրականությունից՝ Վահան Թոթովենցը խորհրդահայ գրականություն մուտք գործեց՝ խտացրած ունենալով թե արևմտահայ և թե սփյուռքահայ գրողի հոգեբանությունն ու կենսափորձը։ Այս հանգամանքը նշանակալի չափով պայմանավորեց նրա ուրույն տեղը 20-30-ական թվականերին խորհրդահայ գրականության մեջ[1]։

Ամերիկա գացող հարսնացուն
ՀեղինակՎահան Թոթովենց
ԺանրՊատմվածք
ԼեզուՀայերեն
Հրատարակման տարեթիվ1920
ՎիքիդարանԱմերիկա գացող հարսնացուն

Սյուժե խմբագրել

Պատմվածքը պատմում է մեծահարուստ երիտասարդ աղա Սահակի մասին, ով չափից ավել կարևորում էր իր ֆինանսական դրությունը և չէր սիրում գումար ծախսել։ Հեղինակը պատմում է, թե ինչպես էին իրենք ընկերների հետ դասերից հետո գնում Սահակ աղայի խանութ և նրա հետ զրուցում տարբեր թեմաներից։ Սահակն անընդհատ նշում էր, որ ցանկանում է երիտասարդ մնալ, վայլել իր երիտասարդ տարիները։ Տարիներ հետո, երբ նա արդեն 50–ին մոտ էր, հեղինակը իր համալսարանական դասերն ավարտելուց հետո աշխատանք էր փնտրում։ Այս մասին նա պատմում է աղա Սահակին։ Վերջինս առաջարկում է հեղինակին՝ Վահանին, 15 օրյա աշխատանք՝ խոստանալով լավ վճարել։ Տալիս է նրան 100 դոլար՝ նոր հագուստ ու կոշիկ գնելու համար։ Վահանը 2-րդ աշխատանքային օրը Սահակ աղայի հետ մեկնում է Նյու-Յորք։ Վահանը սկսել էր տարօրինակություններ նկատել Սահակի մեջ, հետո պարզվում է, որ նա մազերը սեփ-սև էր ներկել։ Կայարան հասնելուն պես աղան պատմում է իրենց այնտեղ գնալու իրական պատճառը։ Սահակ աղան իրեն հարսնացու էր գտել։ Աղջիկը շատ ավելի երիտասարդ էր քան Սահակը։ Վահանի այստեղ գալու նպատակն էր թարգմանիչ լինելը Սահակի և աղջկա միջև, քանի որ Սահակը այսքան տարի Ամերիկայում ապրելով՝ չէր ցանկանում անգլերեն սովորել։ Սահակ աղան Վահանին հյուրերի մոտ իրեն պահելու և վարվեցողության կանոներն է բացատրում, շեշտում, թե ինչպես  ներկայացնի իրեն, որ աղջիկը չկասկածի իր հարուս և երիտասարդ լինելը։ Այսպիսով, մի քանի օր հետո Վահանը գնում է կայարան աղջկան՝ օրիորդ Մաքրուհուն և իր եղբորը դիմավորելու։ Օրիորդ Մաքրուհին և իր եղբայրը մտածում են, թե Վահանը Սահակ աղան է, բայց, ժխտական պատասխան ստանալով, գնում և հյուրանոսում ծանոթանում են Սահակ աղայի հետ։ Երեկոյան քննարկում են հարսանիքի մանրամասները և երբ բոլորը պատրաստվում են գնալ իրենց սենյակները, հարսնացուն խնդրում է Վահանին մնալ և լսել իր կյանքի պատմությունը Վահանին։ Նա պատմում էր, որ իրականում ինքը և եղբայրը արյունակցական կապ չունեն և իր մայրը նրան որդեգրել է։ Իսկ հիմա ինքն ու իր խորթ եղբայրը իրար էին սիրում և նա չի ցանկանում ամուսնանալ աղայի հետ։ Ամերիկա գալն էլ պայմանավորված էր խնդրին ավելի հեշտ լուծում տալու մտադրությամբ։ Վահանը որոշում է օգնել երիտասարդ զույգին։ Նա հավաստիացնում է, որ վաղը երեկոյան կկազմակերպի և նրանց կուղարկի Բոստոն՝ իր քրոջ մոտ, ով իրենց ապաստան կտա, իսկ իրենց ճամպրուկները Չիկագո ուղարկելու փոխարեն, կուղարկի Բոստոն։ Հաջորդ առավոտ Վահանն անում է խոստացվածի պես՝ առավոտյան քննարկում են հարսանիքը, ապա մի քիչ քայլում են, իսկ հետո Վահանը աղա Սահակին տանում է երեկոյան զբոսանքի, որպեսզի Մաքրուհին և իր «եղբայրը» փախչեն։ Վերադառնալով հյուրանոց նկատում են, որ նրանք չկան։ Սահակ աղան հուսահատվում է, Վահանին տալիս է իր աշխատավարձը և վերադառնում Չիկագո։ Վահանը այլևս չի տեսնում Սահակին, բացի դատարանից, որտեղ նա հայտնվում է Սահակ աղայի բողոքի հիման վրա՝ ճամպրուկները սխալ տեղ ուղարկելու համար։ Այդ ժամանակ Վահանը պատմում է ողջ ճշմարտությունը։

Կերպարներ խմբագրել

  • Սահակ աղա
  • Լևոն
  • Վահրամ
  • Վահան
  • Օրիորդ Մաքրուհին
  • Գեղամ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թոթովենց, Վահան (1988). Երկեր երեք գրքով Գիրք1. Երևան Սովետական գրող.