Սուրբ Ամենափրկիչ վանք (Նոր Ջուղա)

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Սպահանի թեմի առաջնորդանիստ տաճար
(Վերահղված է Ամենափրկիչ Վանքից)

Սուրբ Ամենափրկիչ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին։ Կառուցվել է 1655 թվականին՝ շահ Աբբաս II Սեֆիի ժամանակ։

Սուրբ Ամենափրկիչ վանք
պարս.՝ کلیسای وانک
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար և մշակութային արժեք
ԵրկիրԻրան Իրան
Տեղագրությունմարզ 5[2][3]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի[3][4]
ԹեմՍպահանի թեմ
Հոգևոր կարգավիճակգործող
Հիմնական ամսաթվերը1606[1] և 1655[1]
Ներկա վիճակգերազանց
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[2][3] և Համաշխարհային ժառանգության նախնական ցանկի օբյեկտ[5]
ՆվիրվածՀիսուս[3]
Ճարտարապետական ոճԷկլեկտիկ
Կառուցման սկիզբ1655
Հիմնադրված1606[1] և 1655[1]
Շինանյութաղյուս[3][5], plaster?[3][5] և սայլակ[3][5]
Քարտեզ
Քարտեզ
 Vank Cathedral Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ամենափրկիչ վանք (այլ կիրառումներ)

Պատմություն

խմբագրել

Վանքի նոր շենքը կառուցվել է ինը տարում՝ Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսի և ժողովրդի օժանդակությամբ։ Եկեղեցու խորանի տակ թաղված են Խաչատուր Կեսարացին, ով հիմնադրեց Իրանում առաջին տպարանը, և Դավիթ Առաջնորդը, որի ժամանակ վերակառուցվել է վանքի մայր տաճարը։ Վանքի պատերի հախճասալերը տեղադրվել են 1710-1716 թվականներին։ Վանքի արևմտյան դռնից քիչ հեռու, 1702 թվականին կառուցած զանգակատունն է իր չորս զանգերով։ Եկեղեցու մուտքի դռան մոտ, խորանարդաձև բարձր շինության վրա, չորս կողմից տեղադրված է ժամացոյց։ Այն նվիրվել է եկեղեցուն 1930 թվականին։ Այստեղ պահվում են նորջուղայեցիների թանկարժեք իրերը, որոնք իրենց հետ բերել էին Եվրոպայից, ցուցադրվեցին թանգարանում։

Վանքի ներսի պատերին պատկերված են դրվագներ սուրբ Գրիգոր Լուսավորչի կյանքից, Ադամի և Եվայի պատմությունը, պատկերներ Հիսուս Քրիստոսի խաչելությունից։ Պատկերազարդումները կատարվել են անվանի նկարիչներ Հովհաննես Մրքուզի, Հայր Ստեփանոսի և վարպետ Մինասի կողմից[6]։

Օժանդակ կառույցներ

խմբագրել

1971 թվականին, Սպահանի թեմի առաջնորդարանի ջանքերով, կառուցվել է Նոր Ջուղայի թանգարանը։ Իսկ գրադարանը, որը ծառայել է նաև իբրև թանգարան, հիմնվել է 1905 թվականին։ Այնտեղ են պահպանվում և ցուցադրվում ձեռագիր գրքեր, կտավներ, կրոնական արարողությունների հանդերձանքներ, ազգային տարազներ, կաթողիկոսների կոնդակներ, թագավորների հրովարտակներ, 18-րդ դարում գրված հայերեն ձեռագիր Ղուրան, նաև աննանի եվրոպացի նկարիչների գործեր ու հայոց թագավորների պատկերներով ոսկեդրամներ։ Առանձնահատուկ տեղ է գրավում Վահրամ Հակոբյանի՝ 7 մմ երկարությամբ մազի վրայ գրված հետևյալ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Այն գրվել է մազի հաստությունից 20 անգամ ավելի բարակ ալմաստե գրչով։ Բանաստեղծների, անվանի գրողների և Խաչատուր Կեսարացու կիսանդրիները տեղադրված են մուտքի դռան առջև։

Սուրբ Ամենափրկիչ վանքի տպարանը, որն առաջինն էր Իրանում և ողջ Միջին Արևելքում, հիմնադրվել է 1636 թվականին Խաչատուր Կեսարացու ջանքերով։ Վանքի գրադարանը հարուստ է հայերեն, պարսկերեն և եվրոպական լեզուներով գրված գրքերով, որոնք հասանելի են գիտաշխատողներին և ընթերցողին։ Տպարանի շենքի մոտ է գտնվում 1915 թվականի Մեծ եղեռնի հուշարձանը, որը կառուցվել է 1975 թվականին։

Աղբյուրներ

խմբագրել
  • Դիւան Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի. Մասն Ա, Էջմիածնի կաթողիկոսների կոնդակներ (1652-1705 թթ.), Աշխատասիրեց Խաժակ Տէր-Գրիգորեան, Անթիլիաս, 2003։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.researchgate.net/publication/337199346
  2. 2,0 2,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 https://iranarchpedia.ir/entry/15334
  4. http://www.norjugha.ir/հայոց-եկեղեցիներ/ամենափրկչեան-վանք.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 https://whc.unesco.org/en/tentativelists/6385/
  6. «Լուսիկ Ավագյան, Նոր Ջուղայի հայկական եկեղեցիները» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.

Գրականություն

խմբագրել
  • Դիւան Ս. Ամենափրկիչ վանքի 1606-1960. Կազմեց Լ. Գ. Մինասեան, Նոր Ջուղա, 1983։
  • Լևոն Գ. Մինասեան, Նոր Ջուղայի տպարանն ու իր տպագրած գրքերը, Նոր Ջուղա, 1972։