Ամենայն Հայոց 131-րդ Կաթողիկոսի ընտրություններ
Ամենայն Հայոց 131-րդ Կաթողիկոսի ընտրությունները տեղի ունեցան 1995 թվականի ապրիլի 3-ից մինչև 5-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Այն Հայաստանի անկախացումից հետո առաջին կաթողիկոսական ընտրությունն էր։ Արդյունքում կաթողիկոս ընտրվեց 1977 թվականի մարտի 2-ից Մեծի Տանն Կիլիկիո աթոռակից Կաթողիկոս, իսկ 1983 թվականից Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս՝ Գարեգին Բ-ն որպես Գարեգին Ա։ Մինչ այդ ամենայն հայոց հայրապետը Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Բուխարեստցին էր, ով մահացել էր 1994 թվականի օգոսոտոսի 18-ին։ Գարեգին Ա-ն ձեռնադրվեց նույն տարվա ապրիլի 9-ին[1]։
Նախապատմություն խմբագրել
1955 թվականի սեպտեմբերի 30-ին տեղի ունեցան Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոսի ընտրությունները, որի արդյունքում Վեհափառ հայրապետ է ընտրվում Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Պալճյանը որպես Վազգեն Ա։ Վազգեն Ա Բուխարեստցին վախճանվում է 1994 թվականի օգոսոտոսի 18-ին։
1995 թվականի ապրիլի 3-5-ը գումարվել է հերթական Ազգային-եկեղեցական սրբագումար ժողովը։ Ժողովին գրանցվել էին 398 պատգամավոր։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Գահի թեկնածուները եղել են 8 եկեղեցական։ Ըստ Կաթողիկոսական ընտրության հաստատված կանոնի՝ երկրորդ քվեարկության համար ընտրվել են առավելագույն քվե ստացած առաջին երեք թեկանծուները։
Արդյունքներ խմբագրել
Թեկնածու | Առաջին փուլ | Երկրորդ փուլ |
---|---|---|
Ձայներ | Ձայներ | |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո | 111 | 186 |
Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյան | 123 | 145 |
Տեր Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյան | 61 | 61 |
Տեր Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյան | 42 | |
Տեր Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյան | 37 | |
Տեր Զավեն արքեպիսկոպոս Չինչինյան | 9 | |
Տեր Արիս եպիսկոպոս Շիրվանյան | 3 | |
Տեր Կյուրեղ եպիսկոպոս Գաբիկյան | 2 |
Համաձայն կանոնակարգի՝ հետագա ընտրությունը պետք է ընթանար Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ Կաթողիկոսի և Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի միջև։ Սակայն Գարեգին Սրբազանը, ցուցաբերելով որդիական ակնածանք Տ. Տ. Գարեգին Կաթողիկոսի անձի հանդեպ՝ հանում է իր թեկնածությունը, այդպիսով 131-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոս է ընտրվում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ որպես Գարեգին Ա։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոս (կյանքը և գործունեությունը)։ Էջմիածին, Հայաստան: Դիվան Մայր Աթոռ Սբ.. Էջմիածնի։ 1999։ էջ 13
Աղբյուրներ խմբագրել
- Կաթողիկոսի ընտրության ընթացակարգը 1995 և 1999 թվականներին Archived 2020-07-06 at the Wayback Machine.