Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամարաս (այլ կիրառումներ)

«Ամարաս», ԼՂՀ Մարտունիի շրջանի վարչակազմի պաշտոնաթերթ։ Լույս է տեսնում 1936 թվականից (մինչև 1952 թվականը՝ «Բոլշևիկյան հաղթանակ», 1952-1961 թվականներին՝ «Դեպի կոմունիզմ», 1961-1964 թվականներին ընդհատվել է, 1964-1990 թվականներին՝ «Աշխատանք»)։ Լուսաբանել է շրջանի սոցիալ-տնտեսական, մշակութային, ժողովրդագրական խնդիրներ, իսկ 1988 թվականից՝ (հիմնական թեման) Ղարաբաղյան շարժումը, կամավորական ջոկատների, ազատամարտիկների ծավալած ռազմական գործողություններն ու հերոսական առօրյան։ Հետպատերազմյան շրջանում տպագրում է նաև հանրապետության տնտեսության վերականգնմանը, ազատագրված տարածքների բնակեցմանը, Ղարաբաղյան պատերազմին վերաբերող հոդվածներ։ Խմբագիրներ՝ Գ. Հովհաննիսյան, Ա. Բալայան, Խ. Պետասյան, Շ. Բախշյան, Մ. Ղահրամանյան, Ե. Եասյանը, Մ. Ադամյան, Մ. Մինասյան. Վ. Հայոսպետյան, Ն. Հայրումյան, է. Իշխանյան, Ն. Ավանեսյան, Ն. Բաղրյան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։