Ամառվա գիշերը գյուղում

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Ամառվա գիշերը գյուղում», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1887 թվականին[1]։

Ամառվա գիշերը գյուղում
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1887
Հրատարակվել է1890
ՎիքիդարանԱմառվա գիշերը գյուղում
            ***

ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ

Լուսընկա գիշեր, Երկինքը պայծառ, Անհամար աստղեր Ցոլցլում են վառ։

Քընած է արդեն Հովտի մեջ գյուղը, Մըթնած ու լուռ է Գյուղացու հյուղը։

Հոգնած գյուղական Ընտանիքն ահա Սրահում, կալում, Կամ կըտրի վրա։

Երկընքի դիմաց Գրկված են քընած, Վերևիցն, ասես, Ժըպտում է աստված։

1887թ

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն «Ամառվա գիշերը գյուղում» բանաստեղծությունը գրել է 1887 թվականի օգոստոսի 10-ին։ Տ․ Փիրումյանն իր հուշերում գրել է, որ Թումանյանն այս ոտանասվորը գրել է «Թիֆլիսի Մթածմինդա սարից մի լուսնյակ գիշեր քաղաքը դիտելուց և նրա աղմուկներն իր հայրենի Դսեղ գյուղի հանդարտության հետ համեմատելուց հետո»[1]։

Բանաստեղծության ինքնագիրը չի պահպանվել։

Արամ Առաքելյանն իր հուշերում ասել է, որ Թումանյանի ինքնագիրը եղել է «գրելու թղթի թերթերից կարած» այն տետրում, որը 1888 թվականին Հովհաննես Թումանյանը ցույց է տվել Ներսիսյանի դպրոցի բարձր դասարանցի ընկերներին՝ Դավիթ Շահլամյանին, Գրիգոր Վանցյանին, Արամ Առաքելյանին և Արսեն Ղլտճյանին[1]։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 1418-ում պահվում է 1908 թվականի «Լուսաբեր, դասագիրք, Բ տարի» գրքի մի էջ, որտեղ 3-16-րդ տողերը գրված են հենց Թումանյանի ձեռքով։

Առաջին անգամ բանաստեղծությունը «Ամառվա գիշերը գյուղում» վերնագրով տպագրվել է Մոսկվայում 1890 թվականին լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուի I հատորում (էջ 76-78)։ Առանց վերջին քառատողի տպագրվել է 1893 թվականին Թիֆլիսում լույս տեսած «Դաշնակներ» գրքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 548.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ամառվա գիշերը գյուղում