Ամալգամներ (լատ.՝ amalgama, ֆր.՝ amalgames, հունարեն՝ μάλαγμα - փափկահիմք, փափուկ), մետաղների համաձուլվածքները սնդիկի հետ։

Amalgam-200675.jpg

ՊատմությունԽմբագրել

Դեռևս առաջին դարում հույն բժիշկ Դիոսքորիդեսը նկարագրել է ոսկու Ամալգամների ստացումը։ Գործնական նպատակներով մեծ թվով Ամալգամներ էին ստանում ալքիմիկոսները։

ՀատկություններԽմբագրել

Ամալգամներ են առաջացնում բոլոր մետաղները (բացառությամբ երկաթի, մանգանի, կոբալտի և նիկելի)։ Նայած մետաղների բնույթին, սնդիկի պարունակությանը և ջերմաստիճանին, Ամալգամներ հեղուկ կամ պինդ լուծույթներ են, երբեմն՝ նաև քիմիական միացություններ (օրինակ՝ ալկալիական մետաղների Ամալգամներ)։

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 272