Մկրտիչ Աճեմյան

հայ թարգմանիչ, բանաստեղծ
(Վերահղված է Աճեմյան Մկրտիչից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աճեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մկրտիչ Աճեմյան (նոյեմբերի 10, 1838(1838-11-10), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2] - օգոստոսի 28, 1917(1917-08-28), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[2]), հայ բանաստեղծ, թատերական գործիչ, թարգմանիչ։

Մկրտիչ Աճեմյան
արմտ. հայ.՝ Մկրտիչ Աճէմեան
Ծնվել էնոյեմբերի 10, 1838(1838-11-10)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2]
Վախճանվել էօգոստոսի 28, 1917(1917-08-28) (78 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն[2]
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՄուրադ-Ռափայելյան վարժարան[1]
Ժանրերպոեզիա
Մկրտիչ Աճեմյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Մկրտիչ Աճեմյանը ծնվել է Կ.Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Թարգմանչաց, Նարեկյան, Բերայի Մխիթարյան վարժարանում և Վենետիկի Մուրատ–Ռափայելյան վարժարանում, որտեղ աշակերտել է Ղևոնդ Ալիշանին։ 1858 թվականից մինչև կյանքի վերջը պաշտոնավարել է Կ.Պոլսի հեռագրատանը։ 1860-ականների վերջերից մասնակցել է մշակութային, հատկապես թատերական կյանքին, գրել բանաստեղծություններ, պիեսներ («Վահագն» և այլն), կատարել թարգմանություններ։

 
Մկրտիչ Աճեմյանը կնոջ հետ

Բանաստեղծությունների առաջին ժողովածուն («Ժպիտք և արտասունք») լույս է տեսել 1871 թ.։ Աճեմյանի ստեղծագործությունների հիմնական էությունը բողոքն է սոցիալական անարդարությունների դեմ։ Սիրո և բնության երգերում բնության գեղեցկությունները հակադրել է մարդկանց ահավոր թշվառություններին («Ասուպներ», 1892)։ Աճեմյանի 1870-1880–ական թթ. ռեալիզմի համար ծավալված պայքարի առաջամարտիկներից էր արևմտահայ իրականության մեջ։ Շիլլերից, Լամընեից, Լաֆոնտենից, Բերանժեից և այլ ֆրանսիացի գրողներից կատարած թարգմանությունները լույս են տեսել առանձին գրքով, 1911 թ.՝ «Զանազան թարգմանությունք» վերնագրով։

  • Լույս և ստվերք, ԿՊ, 1887։ Գարնան հովեր, ԿՊ, 1892
  • Թրթռուն հանգեր, ԿՊ, 1908

Գրականություն

խմբագրել
  • Հայ նոր գրականության պատմություն, հ. 3, Ե., 1964
  • Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր 1, Ե., «Հայաստան», 1973, էջ 78

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Աճեմյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 269